Submitted by H.Aslanyan on
Հյդ

Ցանկացած համաձայնություն, որը բնական է համարում և ապա լեգիտիմացնում 150,000 արցախահայերի տեղահանումը, առաջընթաց չէ. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին կոչ է անում ձգտել սկզբունքային և տևական խաղաղության՝ հիմնված արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման վրա։

Մեկնաբանելով սպասվող հանդիպումը՝ Հայ դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Հայերն ուզում են իրական խաղաղություն։ Արցախը «մաքրելը» խաղաղություն չէ։ Էթնիկ զտման լեգիտիմացումը խաղաղություն չէ։ Քրիստոնեական սրբավայրերը մոռացության մատնելը խաղաղություն չէ։ Պատանդներին մոռանալը խաղաղություն չէ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի հետ հաշտվելը խաղաղություն չէ։ Ուժի սպառնալիքով պարտադրված խաղաղությունը խաղաղություն չէ»։

Վստահելի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան հովանու ներքո, օգոստոսի 7-8-ը կայանալիք բանակցություններից, հետո հնարավոր է հրապարակվի հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ հնարավոր հայտարարությունները կամ համաձայնությունները չեն անդրադառնում հիմնական առաջնահերթություններին, մասնավորապես, արցախահայության՝ իրենց տները վերադառնալու իրավունքին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների ազատմանը, հայկական քրիստոնեական սրբավայրերի միջազգային պաշտպանությանը և Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերմանը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Ըստ Արամ Համբարյանի`«Ցանկացած համաձայնություն, որը բնական է համարում և ապա լեգիտիմացնում 150․000 արցախահայերի բռնի տեղահանումը, առաջընթաց չէ։ Դա հեռացում է խաղաղությունից, քայլ՝  ադրբեջանական նոր ագրեսիայի ուղղությամբ։ Իրական խաղաղությունն անհրաժեշտ է կառուցել վերադարձի իրավունքի իրացմամբ, պատանդների ազատմամբ, քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությամբ, Հայաստանից օտար զորքերի դուրսբերմամբ և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության սկզբունքով։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է Հարավային Կովկասում իրեն ներկայացնել որպես խաղաղության միջնորդ, ապա պետք է ապահովի, որ այս խաղաղության գործընթացը լինի իրական՝ հիմնված պատասխանատվության վրա, այլ ոչ թե Հայաստանին պարտադրված սպառնալիքների վրա։ Ամերիկահայերը վճռականորեն դեմ են ցանկացած համաձայնության, որը արդարությունը փոխարինում է հարմարվողականությամբ կամ վտանգի տակ է դնում հայերի կյանքը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կրկին վերահաստատում է իր խիստ ընդդիմությունն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ այն համարելով ուղղակի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։ Օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովներին ուղարկված հանձնախմբի գրության մեջ նշված է՝ նման միջանցքը կխաթարի Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար