Submitted by H.Aslanyan on
Աբրահամյան

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դեռ փնտրտուքի մեջ է, չգիտի՝ որ բանակի դեմ պետք է աշխատի. Տիգրան Աբրահամյան

Ազգ-նահատակ, այսպես կոչված, բանաձևը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիների արձանագրումն էր, նրանից, ինչ Փաշինյանը թողել է Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանության ղեկին կանգնած անձը  երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից, կարծես թե ամփոփում էր իր պաշտոնավարման ժամանակահատվածը, 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները՝ Հայաստանի Հանրապետության դեմ իրականացրած ագրեսիայի ծանր հետևանքներով: Այս կառավարությունը տապալել է մեր քաղաքացիների, մեր երկրի, առաջին հերթին պաշտպանության և անվտանգության մասով ստանձնած իր պարտավորությունները և մեր ժողովրդին փորձում է վերածել ազգ -նահատակի։

Իհարկե, անկախ այն հանգամանքից, որ իշխանության ղեկին դեռևս շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հասարակության մեջ որոշ մարդիկ դեռ ակտիվորեն պայքարում են այս անկումը կասեցնելու համար: Իշխանությունն այս ամեն ինչի մասին կարծես թե խոսում է որոշակի հպարտությամբ, դա ներկայացնում է ոչ թե որպես ծանր հետևանք, այլ հաղթանակ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանության նպատակը ոչ թե մեր քաղաքացիների, մեր սահմանների անձեռնմխելիության, մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանումն ու պաշտպանությունն է, այլ թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումը, որը ունեցել է իր ծանր հետևանքները»,- ասաց նա:

Աբրահամյանն անդրադարձավ նաև ԼՂ-ի մասին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Մի մարդ, ով 2018 թվականին խոսում էր ինքնորոշման իրավունքի իրացման մասին, դրանից մեկ տարի հետո՝ 2019-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսում էր այն մասին, որ Արցախը Հայաստանն է և վերջ, այդ նույն մարդը  դրանից երկու տարի հետո խոսում է Արցախի՝ ադրբեջանական լինելու մասին: Դա արդեն իսկ ցույց է տալիս այդ մարդու քաղաքական և բարոյական վարքագիծը»,- ասաց նա:

Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջից պաշտպանական ոլորտին հատկացվող գումարների ավելացմանը, պատգամավորը նշեց.

«Եղած բյուջեով կարելի է շատ ավելի մեծ խնդիրներ լուծել, քան դրանք կետային, դրութային առումով ներկայացված է այս կառավարության կողմից, երկրորդը պետք է հասկանալ, որ մեկ բան է նախատեսված բյուջեով տարբեր ծրագրերի համար նախատեսված ծախսերը, մեկ այլ բան է դրա իրականացումը: Զինտեխնիկայի, սպառազինության գնումների պարագայում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սպառազինության շուկայական համաշխարհային գներն էականորեն մեծացել է և դրանք համեմատելի չեն պայմանականորեն 5 կամ 10 տարի առաջ եղած գների հետ:

10 տարի առաջ կարող էիր գնել լրիվ այլ քանակի սպառազինություն, իսկ հիմա, բնականաբար, այդ գների բարձրացման պարագայում մեծ գումարների հատկացման պարագայում  միգուցե շատ ավելի քիչ թվով զենք զինամթերք գնես: Մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ սպառազինության քանակը չէ այդքան կարևոր, որքան որակը, արհեստավարժությունը և այն թիրախային ռազմական տեխնիկան, որոնք նախատեսված են կոնկրետ խնդիրներ լուծելու համար:

Հիմա երեկ Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը հայտարարում էր, որ ինքը դեռևս փնտրտուքների մեջ է, չի հասկանում, թե մեկ, բանակի, երկու բանակի, թե երեք բանակների դեմ պետք է աշխատել կամ  առհասարակ, ինչ խնդիր պետք է լուծել։ Այս կառավարության ներկայացրած որևէ քաղաքական գիծ, որևէ ծրագիր, որոնք կարող են երկարաժամկետ կտրվածքով իրենց մեջ դրական էլեմենտներ պարունակել, այս համակարգային բարդակի մեջ, դրանք իրենց նպատակին, թիրախներին որևէ ձևով չեն հասնում»,- ասաց Աբրահամյանը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը