Submitted by H.Aslanyan on
Սամվել

Խաղաղություն մուրալով՝ ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք, քանի որ դիմացինի ախորժակը նույն Արցախի սցենարը Հայաստանի վրա կիրառելն է. Սամվել Կարապետյան

ՀՀ իշխանությունները գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար յուրային են:

Ասված է կալանքի տակ գտնվող բարերար, գործարար Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ։

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին․

Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու, որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում:

Նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը՝ չհասկանալով, որ անգամ դա պատրաստ չեն իրենց տալու: Խաղաղություն մուրալով՝ ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք, իբր բանակցային, բայց ավելի դաժան նորանոր պայմաններ, քանի որ դիմացինի ախորժակը նույն Արցախի սցենարը Հայաստանի վրա կիրառելն է, մեր Հայաստանն իրենց վերաբնակեցման վայր դարձնելն է: Այդ ամենի պայմաններում մենք ունենալու ենք աշխարհով մեկ սփռված ևս 3 մլն փախստական:

Այս իրավիճակին զուգահեռ՝ գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար յուրային են: Խաղերի մեջ մտնելու փորձեր են անում ու չեն հասկանում այդ երկրի մարդկային որակները. այն, որ նրա համար ոչ թե դաշնակից երկրի ղեկավարների կեցվածքը կամ դիրքորոշումներն են կարևոր, այլ վստահելիությունը, կանխատեսելիությունը և ազնվությունը:

Այսօր մեզ նման երկրների գլխավոր առավելությունը կարող է լինել իր սեփական շահերը պաշտպանող, ազնիվ ու վստահելի գործընկերոջ կարգավիճակը, իսկ դրա բացակայությունը, բերեց մեր երկրի ինքնիշխանության ոչ թե ամրապնդմանը, այլ թուլացմանը: Ամեն տեղ ու ամեն օր ինքնիշխանության մասին գոռալով՝ մեր երկիրը վերածեցին ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի:

Մենք միասին, մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը։

Պայքարելու ենք։

Շարունակելի…»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար