Զինծառայողի մասնակցությամբ տեսանյութի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ
Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է տարածվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հայտնում ենք, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- գրել է նա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներքին հետաքննություն է սկսել Շվեյցարիայի քաղաքացի, ոմն Սանդրո Շմիդի հետ կապված միջադեպի վերաբերյալ։
Նա վերջերս այցելել է Հայաստան, որտեղ շրջել է մոտոցիկլետով։ Ճանապարհորդության ընթացքում տղամարդն անարգել հասել է մարտական դիրքերից մեկը, որտեղ նրան դիմավորել են հայ զինծառայողներ։ Տեսանյութում, որը շվեյցարացին ինքն է տարածել համացանցում, հայ զինվորականները հատուկ պահպանվող տարածք մուտք գործած անկոչ հյուրին ձերբակալելու փոխարեն հաճելի զրույց են ունենում օտարերկրացու հետ՝ առատորեն ու անկաշկանդ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ։
Ավելացնել նոր մեկնաբանություն