detq

Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. Այվազյան

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը լավագույն դեպքում շրջանակային փաստաթուղթ է լինելու ինչ-որ ընդհանուր սկզբունքների մասին, բայց այն Հայաստանի համար ոչինչ չի փոխի խաղաղության և անվտանգության առումով։ Այս մասին «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամփոփել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ու Բաքվի հետ ստորագրել այն։

Այվազյանի խոսքով՝ խնդիրները շատ ավելի խորն են, քան ինչ-որ ժամկետներում ստորագրելու հարցը։ Եվ Բաքուն բազմիցս ցույց է տվել, որ իր խոստումները, միջազգային պարտավորությունները ակնթարթի ընթացքում կարող է ոտնահարել։

«Եթե վերլուծում ենք իրավիճակն ու Ադրբեջանի մտադրությունները, ապա որևէ փաստաթուղթ հետագայում չի կարող խոչընդոտ դառնալ Ադրբեջանի և նրան հովանավորող Թուրքիայի համար` նոր ոտնձգությունների ճանապարհով։ Եվ ամենևին պարտադիր չէ ռազմական միջոցներով. կան ագրեսիայի, ճնշման տարբեր միջոցներ` նույնիսկ հոգեբանական, որոնց միջոցով Ադրբեջանը նոր զիջումներ կկորզի ՀՀ-ից։ Այնպես որ պետք չէ այդ պատրանքն ունենալ, որ փաստաթուղթը վերջ է դնելու մեր բոլոր դժբախտություններին։ Մեր պատկերացմամբ` խաղաղություն չի լինելու»,- ասել է նա։

Ստեղծված իրավիճակում նախկին արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ Հայաստանը միայնակ չէ, և ՀՀ-ի` որպես կենսունակ պետության գոյությունն այս տարածաշրջանում ոչ միայն Հայաստանի ազգային շահերից է բխում, այլ նաև համապատասխանում է մի շարք երկրների ու միջազգային դերակատարների պետական շահերին։
«Եվ այստեղ է, որ մենք պետք է կարողանանք ձևավորել ռազմավարական երկխոսություն և խոր համագործակցություն»,- հավելել է Այվազյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Դետք
Բայդենն Իսրայելին խորհուրդ է տալիս Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու այլընտրանք գտնել
detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար