Submitted by H.Aslanyan on
Գեղարդ

Աբսուրդ է․ ադրբեջանցիները հայտարարում են՝ իրենք տարածաշրջանի 1-ին քրիստոնյա ժողովուրդն են․ պատմաբան

FactorTV-ի հարցազրույցը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանի հետ 

-Պարոն Ղազարյան, «Գեղարդ» հիմնադրամը ստեղծվեց, երբ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարեց, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին։ Այդ նախաձեռնությունը, կարծես, ընդարձակել է իր գործունեությունը․ Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» համայնքի կողմից Հայաստանից բռնի վտարված ադրբեջանցիների համար միջազգային համաժողով էր կազմակերպվել, որին մասնակցելու համար Բաքու էր ժամանել Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։ Ապա «Արևմտյան Ադրբեջանի» մասին հարցին անդրադարձավ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կարելի՞ է եզրահանգել, որ Թուրքիան ու Ռուսաստանը աջակցում են Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» թեզին։ 

– «Արևմտյան Ադրբեջան» թեզը նոր չէ, այն ակտիվացավ 2020 թ․ պատերազմից հետո, երբ նրանք փորձեցին դա բերել քաղաքական դաշտ և ինստիտուցիոնալ մակարդակով մեզ վրա ճնշում գործադրել։ Հարցի արտաքին գործոնի մասով, Թուրքիան միանշանակ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» թեզին։ Թուրքիայի համար սա լավ միջոց է հերթական ճնշում գործադրելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ ՌԴ առումով, գոնե պետական մակարդակով, նրանք այդպիսի հայտարարություն չեն արել ու չեն էլ կարող անել։ 

-Ադրբեջանը Արցախյան առաջին պատերազմից հետո աշխարհին կարողացավ համոզել, որ Արցախն ադրբեջանական է, իսկ հայերը՝ օկուպանտ։ Եվ 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհի լուռ համաձայնության ներքո Ադրբեջանը պատերազմ էր վարում Արցախը վերցնելու համար։ Ժողովրդական խոսքն ասում է՝ կաթիլը քար է ծակում։ Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ Ալիևը ոչ միայն իր հասարակությանը, այլև միջազգային հասարակությանը կկարողանա համոզել, որ Հայաստանի ներկայիս տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է։ 

– Վտանգը միշտ էլ կա, վտանգը նոր չէ, այն 2020 թվականի պատերազմից հետո է՛լ ավելի ագրեսիվ, հարձակողական բնույթ է ստացել, բայց այնպես չէ, որ մինչ այդ չկար։ Իրենց պետության ստեղծման օրվանից, խոսքը 1918 թվականի մասին է, իրենք և՛ տարածքային, և՛ մշակութային, և՛ բոլոր ուղղություններով նկրտումներ են ունեցել Հայաստանի, հայության և հայկական մշակույթի նկատմամբ։ Իրենք լավ են հասկանում, որ «Արևմտյան Ադրբեջան» թեզը կեղծիքի վրա են կառուցում։ Այդ կեղծիքի մեջ նրանք բավականին մեծ գումարներ են ներդրել։ Այդ կեղծիքն ունի կոնկրետ քաղաքական կոնտեքստ, ու դա իրենց քաղաքական դիվիդենտներ է բերում։ 

– Չե՞ք սպասում, որ աբսուրդը մի օր կարող է հասնել նրան, որ ադրբեջանցիները հայտարարեն, որ իրենք աշխարհում առաջին պետությունն են, որ քրիստոնեությունն ընդունել են, որպես պետական կրոն։ 

– Աբսուրդն արդեն հասել է դրան։ Դա նորություն չէ։ Քանի որ Աղվանքը ու աղվաններին հայտարարում են իրենց նախնիներ, իսկ Աղվանք պետությունը առաջիններից մեկն էր, իհարկե, Մեծ Հայքից ու Վիրքից հետո, որ ընդունեց քրիստոնեությունը։ Գրիգոր Լուսավորչի թոռը Աղվանքում քրիստոնեություն տարածեց, այ այդ հիմքի վրա իրենք հայտարարում են, որ, այո՛, «մենք տարածաշրջանում առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք»։ Ասում են՝ «չնայած մենք հիմա քրիստոնյա չենք, հա ինչ, ժամանակի ընթացքում մեր նախնիները արաբական նվաճումների ֆոնին գերադասեցին իսլամ ընդունել»։ Քրիստոնեության ակունքները իրենք նորից իրենց կողմ են տանում, դա նոր չէ։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի