Submitted by H.Aslanyan on
Զել

Զելենսկին հաստատել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո X սոցիալական հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ. մենք պատրաստ ենք շարունակել շարժվել հնարավորինս կառուցողական կերպով, ինչպես արել ենք նախկինում՝ անվերապահ հրադադարի հասնելու համար՝ հետագայում իրական և տևական խաղաղության հաստատմամբ»,- գրել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր երկրին օգնող բոլոր գործընկերներին: «Անվերապահ հրադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողություններն են պատճառ հանդիսանում, որ պատերազմը ձգձգվի»,- նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Քիր Սթարմերի հետ քննարկել է նաև «համատեղ աշխատանքը եվրոպական անվտանգության ձևաչափերում»։Ուկրաինական «Պրավդա» պարբերականի տեղեկացմամբ՝ Լոնդոնում կայանալիք հանդիպումը կլինի երկրորդը Փարիզից հետո, որտեղ ԱՄՆ-ն, Ուկրաինան և նրանց եվրոպացի դաշնակիցները կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու շուրջ ամերիկյան ծրագիրը:

Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի՝ լոնդոնյան բանակցություններին Ուկրաինայի պատվիրակությունը կներկայացնեն չորս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։Աղբյուրի համաձայն՝ Միացյալ Նահանգների կողմից Մեծ Բրիտանիա կմեկնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Քիթ Քելոգը։

Իսկ եվրոպական երկրներից ներկա կլինեն արտգործնախարարները և ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։Ապրիլի 20-ին Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր հրադադարի նոր ձևաչափ։ Այն նախատեսում է առնվազն 30 օրով հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հեռահար հարվածներից:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը