Submitted by H.Aslanyan on
Հայ դատ

ԱՄՆ դատավորը մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլոց

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) անցյալ շաբաթ հայտարարել է, որ 2025 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ դաշնային/շրջանային դատարանը մերժել է 500 միլիոն դոլարի հայցը, որը ներկայացրել էր Լագունա Բիչում բնակվող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բաղիրզադեն՝ ընդդեմ ANCA-ի և 29 այլոց:

Բաղիրզադեն իր 198 էջանոց հայցադիմումում «անհիմն մեղադրանքներ է ներկայացրել», հայտարարել է ANCA-ն։ «Դատարանը մերժել է հայցվորի [Բաղիրզադեի] երրորդ փոփոխված բողոքը՝ մերժելով այդ հայցը, չընդունելով մնացած միջնորդությունները որպես վիճելի՝ գործը հայտարարելով փակված»: Ավելի ուշ նա թվիթերում գրել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը:

ANCA-ն նշել է, որ ամիսներ շարունակ Բաղիրզադեն զբաղվել էր «հրահրող գրառումների երկար շարանով սոցիալական ցանցերում»՝ Հայաստանը բնութագրելով որպես «քաղցկեղային ուռուցք», որը «պետք է ջնջվի Հարավային Կովկասից»։ X-ի բազմաթիվ գրառումներում նա իրեն անվանել է «ԱՄՆ ներգաղթի և բիզնեսի փաստաբան …. Եթե ճշմարտությունը վախեցնում է ձեզ, ես կսարսափեցնեմ ձեզ…»: Նա նաև գրել է. «Դու պայքարում ես ահաբեկչական կազմակերպության դեմ և պարզում, որ այն ունի իր դատավորները, ոստիկանները, պետական պաշտոնյաները և նույնիսկ կոնգրեսականները»: Նա ավելացրել է. «Պատկերացրու քո ուժը, որ մարդիկ գնում և կաշառում են դատավորներին՝ քեզ վնասելու համար…»: Նա նույնիսկ ծաղրել է Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ հայերը «կոկորդիլոսի արցունքներ են թափել 1915 թվականի իրադարձությունների մասին»։

Ի լրումն իր բորբոքված հռետորաբանության, Բաղիրզադեն բազմաթիվ թվիթներ է հրապարակել, որոնք մտահոգություն են առաջացնում նրա պրոֆեսիոնալիզմի և մտային վիճակի վերաբերյալ: Օրինակ, նա քննադատել է մի ոստիկանի, որը տուգանք է նշանակել ճանապարհային երթևեկության խախտման համար․ «Ես հենց նոր նամակ ստացա ոստիկանությունից, որ ինձ «տուգանել են» ապօրինի կանգառի համար․ ամբաստանյալ դառնալու ևս մեկ թեկնածու»։ Նա նաև գրել է. «Եթե ոստիկանությունը հետևում է քո քայլերին և այդ տեղեկատվությունը փոխանցում ահաբեկիչներին, սա կոչվում է պետականորեն հովանավորվող ահաբեկչություն»: Դաշնային դատավոր Ռոբերտ Հյուիի վրա ուղղակի հարձակման ժամանակ, որը մերժեց նրա հայցը, Բաղիրզադեն նրան մեղադրեց «կոռումպացված» լինելու մեջ և սպառնաց դատի տալ նրան…

Հետաքրքիր է, որ երբ Բաղիրզադեն 2024 թվականի հունիսի 21-ին ներկայացրել է իր հայցը, նա չի վճարել քաղաքացիական հայցադիմումի համար պահանջվող 350 դոլար գումարը՝ հայտարարելով «in forma pauperis», այսինքն՝ չափազանց աղքատ է վճարելու համար: Դատավորը մերժել է նրա միջնորդությունը։ Նա նոր հայց է ներկայացրել 2024 թվականի հուլիսի 2-ին, որը նույնպես մերժվել է։

Դատարանը նշել է, որ նրա 50,952 դոլարի տարեկան եկամուտը գերազանցում է աղքատության դաշնային շեմը 325 տոկոսով։ Դատավորը նախնական 350 դոլարից բացի սահմանել է 55 դոլար վարչական վճար:

Բաղիրզադեն դատի է տվել հետևյալ 30 անձանց և կազմակերպություններին. «Alphabet ընկերություն, Արամ Համբարյան, Արմեն Սահակյան, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ, Ամերիկայի Հայ դատի Արևմտյան շրջանի հանձնախումբ, Փաստաբանների որոնման ցանց, Կոկո Սյու, Էստրելլա Սանչես, Google ընկերություն, Ջեյք Բալոյան, Ջերեմի Սթոփելման, Legal Match, Մարտինդեյլ-Նոլո, Լոս Անջելեսի շրջանային իրավաբանների միություն, Օրենջ շրջանի իրավաբանների միություն, Սեթ Չավես, Թերեզա Վուկի, Էրուդիտ Լեվինդոֆսկի, Yelp ընկերություն, YouTube, Սունդար Պիչայ, «Զարթոնք» լրատվամիջոց, Զավեն Կուրօղլյան, Վան Մկրտչյան, Անի Չագլասյան, Legalshield, Parker-Stanbury ՍՊԸ, Greystar California ընկերություն, Kia America ընկերություն և ՀՅԴ, Արևելյան ԱՄՆ»։

2025 թվականի փետրվարի 27-ին Դաշնային դատարանը «մերժեց Բաղիրզադեի երկրորդ փոփոխված բողոքը [78 էջանոց]՝ ամբաստանյալների մերժման միջնորդության համաձայն»: Դատարանը որոշել է, որ նրա հայցերը չեն համապատասխանում դաշնային պահանջների իրավական չափորոշիչներին և հայցվորին թույլ է տվել «փոփոխել մեկից հինգ պահանջները՝ սույն հրահանգում նկարագրված թերությունները վերացնելու համար»: Դատարանը հայտնել է, որ նրա հայցը «համարժեքորեն չի ներկայացնում որևէ դաշնային հայց, որը կարող է ճանաչվել նրա կողմից հայցվողներից որևէ մեկի դեմ, ում նա դատի է տվել»:

Դատավորը շարունակել է. «Մինչ օրս հայցվորի պնդումները հետևողականորեն չեն համապատասխանել կիրառելի կանոններին, բայց դատարանը, այնուամենայնիվ, ընդունել է դրանք, նույնիսկ առանց հայցվորի կողմից անհամապատասխանությունը ներելու խնդրանքի։  Հետագայում գործող կանոններին կամ կանոնակարգերին չհետևելը կարող է հանգեցնել հայտերի մերժման»:

2025 թվականի ապրիլի 10-ին Բաղիրզադեն ներկայացրեց իր երրորդ փոփոխված բողոքը, որը կազմում էր 198 էջ: Իր վերջին դիմումի մեջ նա որպես նոր ամբաստանյալ ավելացրել էր «Արևելյան ԱՄՆ-ի ՀՅԴ-ին՝ 100 անգամ նշելով այն», թեև դատավորը նրան ասել էր, որ չի կարող նոր ամբաստանյալներ ավելացնել: Նա հայտարարեց, որ Դաշնակցությունը «դարեր շարունակ դավադրություններ է կազմակերպել Ադրբեջանի երկու շրջանների բռնակցման ուղղությամբ»․ անհիմն հայտարարություն, հաշվի առնելով, որ ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ Ադրբեջանը «դարեր շարունակ» գոյություն չեն ունեցել»: Դատարանը հայտարարեց, որ Բաղիրզադեն չի կատարել իր հրահանգները: «Նրա պահանջներից ոչ մեկը չի ընդունվել»:

Դատարանը Բաղիրզադեին նաև մեղադրել է «ավելի քան 30 ամբաստանյալի դատի տալու մեջ, իր բողոքը  մի քանի անգամ փոփոխելու և որևէ ամբաստանյալի դեմ որևէ հայց չներկայացնելու համար, որը ենթակա չէ մերժման: Հայցվորը մեղադրում է ամբաստանյալներին համատարած հանցավոր վարքագծի մեջ, և նրա փաստարկները հաճախ ստանում են ամբաստանյալների նկատմամբ ատելության, թշնամանքի, կասկածամտության կամ սարկազմի երանգ՝ ամբաստանյալներին անդրադառնալիս»:

Նրա բողոքը «կրկնում է և փորձում արդարացնել իր նախկին հայտարարություններն այն մասին, որ մեկ այլ էթնիկ խմբի հայրենիքը «քաղցկեղային ուռուցք» է, և որ «մենք պետք է հնարավորինս շուտ վերացնենք [այդ էթնիկ խմբի] նախագիծը»: Նա իր բողոքում նաև «աներևակայելիորեն պնդում է, որ բոլոր ամբաստանյալները, որոնցից շատերը միմյանց հետ կապ չունեն և որոնցից մի քանիսը հանրային ընկերություններ են, միասին դավադրություն են կազմակերպել նրան վնասելու նպատակով»։

Դատավորն այնուհետև հայտարարեց, որ Բաղիրզադեի երրորդ բողոքը «ավելի քան երկուսուկես անգամ ավելի երկար է, և կարծես թե պարունակում է նմանատիպ երևակայական մեղադրանքներ՝ ավելի ընդլայնելով ենթադրյալ դավադրությունը»: Ինչպես իր երկրորդ բողոքը, երրորդում ևս «նա շարունակում է իր կյանքի իրադարձությունները վերագրել ամբաստանյալների չարամիտ դավադրությանը՝ նման ենթադրյալ վերագրումների համար առանց որևէ փաստացի հիմքի, օրինակ, մի օր իր բնակարանում ճանճեր գտնելը, հյուրանոցի համարում ուտիճ հայտնաբերելը կամ իր մեքենայի քարշակումը ուրիշի տարածքում կայանելուց հետո»:

Նրա երրորդ բողոքը «այժմ ավելի հեռուն է գնում՝ մեղադրելով ամբաստանյալներին (ի թիվս այլ բաների) միջազգային ահաբեկչության, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսը ներգրավելու մեջ՝ իրեն հետապնդելու համար: Հայցվորը նաև ավելացնում է բազմաթիվ «կողմ չհանդիսացող հանցակիցների», այդ թվում Կալիֆորնիայի յոթ նահանգային կամ դաշնային դատավորների․ ենթադրվում է, որ այն անձինք, որոնք նեղացրել են հայցվորին, դրանով իսկ նրա դեմ հանցավոր դավադրության մաս են կազմում: Այլ կերպ ասած, ամբաստանյալները, ըստ երևույթին, պարտավոր են պատասխանել ընդլայնվող միջնորդություններին, որոնք էլ ավելի են շեղվում իրականությունից։ Այս գործոնը խոսում է մերժման օգտին»:

Դաշնային դատավոր Ռոբերտ Հյուին այլ ելք չուներ, քան մերժել Բաղիրզադեի հայցը, հայտարարելով. «Այս հանգամանքներում հայցը մերժելուց բացի ցանկացած այլ գործողություն կհակասեր արդարադատության շահերին»:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը