Submitted by Անի Երյան on
Կապույտ

Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում մասնակցել են «Կապույտ կետ 2024» զորավարժություններին

Արևելյան Միջերկրական ծովում անցկացվել են Թուրքիայի զինված ուժերի կողմից կազմակերպված «Կապույտ կետ 2024» զորավարժությունները։

Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Զորավարժություններին մասնակցում էին 13 երկրների 62 ռազմածովային և ռազմաօդային ուժեր, որոնք կատարել են ուսումնական առաջադրանքներ ՝ բարելավելով իրենց գիտելիքներն ու հմտությունները ստորջրյա պաշտպանական մարտերի և համատեղ ռազմածովային գործողությունների ոլորտում:

Ադրբեջանական բանակի  զինվորականների մի խումբ  դիտորդի կարգավիճակով մասնակցել է «Կապույտ կետ 2024» զորավարժություններին։

Ավելացնել նոր մեկնաբանություն