Submitted by H.Aslanyan on
Արշավիր

Արշավիր Շիրակյան. «Նեմեսիսի» լեգենդը

Հայ վրիժառու և ազգային ականավոր գործիչ Արշավիր Շիրակյանը (1900-1973) հայոց «Նեմեսիս» հատուցման գործողության պատվո շարքում երկրորդն է համարվում՝ 1921 թվականին երիտթուրքերի կառավարության ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլիրյանից հետո: 

1920-1922 թթ. Արշավիր Շիրակյանի ապրած բուռն տարիները նման են եղել աներևակայելի դրվագներով լի հագեցած մի արկածային ֆիլմի: Այդ ամենի մասին նա հետագայում գրել է ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» գրքում, որը հրատարակվեց 1965 թվականին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին: 

1920 թ. մարտի 27-ին Արշավիրն իրականացրեց իր առաջին հատուցման գործողությունը: «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի առաջադրանքով Կ. Պոլսի մարդաշատ փողոցներից մեկում օրը ցերեկով նա գնդակահարեց հայ դավաճան Վահե Իհսսանին, որը 1915 թվականին ձերբակալված պոլսահայ մտավորականների ցուցակների կազմողն էր եղել: 

Շուտով Արշավիրն իր նոր ընկեր, վրիժառու Արամ Երկանյանի հետ մի նոր առաջադրանք է ստանում՝ վերացնել Բաքվում գտնվող Էնվեր և Խալիլ փաշաներին:

Եվ ահա 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Հռոմում, տակավին 21 տարեկան հասակում՝ Արշավիրը փայլուն կերպով իրականացնում է Օսմանյան Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալիմի ոչնչացումը: Ողջ գործողությունը վայրկյաններ տևեց, բայց դրանում խտացված էր ցեղասպանությունը վերապրած հայության համընդհանուր մեծ վրեժը: Ֆիզիկական հիանալի պատրաստվածություն ունեցող Արշավիրը կարողանում է ընթացքից ցատկել Հալիմին տեղափոխող կառքի ոտնատեղին և ատրճանակի դիպուկ կրակոցով՝ քունքից ակնթարթորեն պատուհասում նախկինում թուրքական կառավարության բարձրագույն պաշտոնը զբաղեցրած, մոլի հայատյաց պետական ոճրագործին: 1915 թվականին Հալիմի ձեռքում էր փաստացի գտնվում Օսմանյան Թուրքիայի ողջ վարչատարածքային չինովնիկական ապարատը, և նա վիլայեթներում հայերի կազմակերպված տեղահանման և բնաջնջման հրեշավոր ծրագրի թիվ մեկ պատասխանատուն էր հանդիսանում:

1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը համատեղ գործողությունով ոչնչացնում են Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից հաջորդ երկուսին` երիտթուրքերի պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:

1923-ին Արշավիրը կնոջ՝ Գայանեի հետ մեկնեց հեռավոր Ամերիկա` մշտապես բնակվելու և փաստացի կյանքը զրոյից սկսելու համար: Նրանք հաստատվում են Նյու Յորքում, այստեղ է ծնվում նրանց դուստրը՝ Սոնիան: Շիրակյանները հիմնում են արևելյան գորգերի վաճառախանութ և հաջողությամբ զբաղվում ձեռնարկատիրությամբ: Արշավիր Շիրակյանը հետագա տարիներին ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել՝ մշտապես մասնակից լինելով Ամերիկայի հայկական համայնքի ներքին կյանքին: Մեծ հայորդին մահացավ 1973 թվականի ապրիլի 12-ին և թաղված է Նյու Ջերսիի գերեզմանատանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը