Submitted by H.Aslanyan on
Գեղարդ

Ադրբեջանի տարածքում վերացվnւմ են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է  հետաքննական հոդված, որտեղ անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել իր պատմամշակութային ժառանգությունը, սակայն մեղադրում է հայկական կողմին ԼՂ տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։

«Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև:

Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը, որը գտնվում է Ադրբեջանի Նովխանի գյուղում, վերածված է աղբավայրի։ Իրանական մշակութային ժառանգություն հանդիսացող շիական մզկիթի նկատմամբ ադրբեջանական նման վերաբերմունքը կոշտ արձագանքի է արժանացել իրանական տեղեկատվական կայքերում։ Մզկիթի անմխիթար վիճակի մասին ահազանգել է նաև ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիևը: Ըստ նրա՝ անգամ ցուցանակ տեղադրված չէ, որը կփաստի հուշարձանի՝ պետության կողմից պահպանված լինելը. միայն տեղացիների պատրաստած «Շահ սուլթան Հուսեյնի մզկիթ» վերտառությամբ գրությունն է։ «Կրոնական հուշարձանի ներսը վերածվել է աղբանոցի, որտեղ նետում են անգամ սատկած կենդանիների լեշեր»,- նշել է Զաուր Ալիևը»,- նշված է հոդվածի մեջ: 

Հոդվածում բերված հաջորդ օրինակը Բաքվի Սաբունչուի շրջանում Մաշթաղա ավանում գտնվող 17-18-րդ դարերով թվագրվող արևելյան հայտնի համամն է, որն ամբողջությամբ վերածված է աղբանոցի: Մշակութային այս ժառանգությունը հայտնի է նաև «Ավազի համամ» անունով: Ապշերոնի գրեթե բոլոր գյուղերում գոյություն ունեն նմանօրինակ համամներ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է կիսաքանդ և ավերված վիճակում։

«Նույնպիսի անմխիթար վիճակում է Սումգայիթ քաղաքի Ջորաթ ավանի տարածքում գտնվող պատմական «Հաջը Մաջիդ» համամը, որը բնակչության շրջանում հայտնի է «Հին համամ» անունով։ Այն 15-16-րդ դարերի շինություն է, պատկանում է Շիրվանշահերի դարաշրջանին։ Բնակիչների խոսքերով՝ պատմական հուշարձանի՝ աղբավայրի վերածվելու հիմնական պատճառը պատասխանատու կառույցների անտարբեր վերաբերմունքն է: Պետք է փաստել, որ Հաջը Մաջիդ համամը վերջին անգամ վերանորոգվել է 1985 թվականին և գործել է մինչև 1988 թվականը: Պատմական այս հուշարձանն այժմ կանգնած է վերացման վտանգի առջև:

Հնագույն մեկ այլ հուշարձանի տարածք ադրբեջանցիների կողմից աղբավայրի է վերածվել Աղսու քաղաքում: Տեղում պեղումներ կատարած հնագետ Ֆարիզ Խալիլլին նշել է, որ հնագիտական աշխատանքների ավարտից հետո հուշարձանի մի մասը ոչնչացվել է տարածքում ճանապարհի կառուցապատման աշխատանքների պատճառով: Ադրբեջանցի բնակչությունն էլ, իր հերթին, հուշարձանի տարածքը վերածել է աղբավայրի: Հնագետի խոսքով՝ տարածքում թափված աղբը պատմական հուշարձանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»,- ասված է հիմնադրամի հոդվածում:

Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումից բացի՝ Ադրբեջանում վանդալիզմի են ենթարկվում նաև սրբավայրեր, ուխտատեղիներ: Այսպես՝ դեռևս 2016 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Յալամա ավանում անհայտ անձինք երկու ուխտատեղի են այրել: Ադրբեջանցիների կողմից նույն ճակատագրին են արժանացել Խանոբա, այնուհետև՝ Մոլլա Ահմադ սրբավայրերը:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ մշակութային հուշարձանների հանդեպ կատարվող վանդալիզմը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասը: Հարկ է նշել, որ ոչնչացվում են տարբեր ժամանակաշրջաններին պատկանող և ադրբեջանցիների հետ որևէ աղերս չունեցող մշակութային կոթողները։

«Բաքուն նպատակաուղղված նույն քաղաքականությունն վարում է ոչ միայն բռնազավթված Արցախում՝ ջնջելով հայկական հետքն ու վերացնելով քրիստոնեական եկեղեցիները, այլև՝ հենց Ադրբեջանի տարածքում։ Ասվածի ապացույցը Զաքաթալայի շրջանի հնագույն կիսավեր եկեղեցին է, որը, թեև գտնվում է պետության պաշտպանության ներքո, սակայն ենթարկված է վանդալիզմի։

Այսպիսով՝ ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթությանն է պատերազմ հայտարարել՝ ոչնչացնելով իր տարածքում գտնվող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժեքները։ Այս ամենի մասին փաստում են հենց իրենք՝ ադրբեջանցիները՝ սոցիալական ցանցերի էջերում կատարելով նմանատիպ գրառումներ. «Վանդալիզմ Ադրբեջանում. հայերին մեղադրել պետք չէ, քանի որ ինքներս ենք ոչնչացնում մեր պատմական հուշարձանները»»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը