Բոլոր տղամարդիկ, ովքեր տանն են, պետք է պատրաստվեն. ուկրաինացի փոխհրամանատար
Ուկրաինայում տղամարդիկ պետք է պատրաստվեն զորահավաքի, ասել է Ուկրաինայի ԶՈւ 68-րդ բրիգադի փոխհրամանատար Յավիրը: Նրա խոսքերը մեջբերում է «Strana.ua» պարբերականը:
«Բոլոր տղամարդիկ, որոնք այժմ տանն են, պետք է պատրաստվեն։ Այն չի շրջանցի նրանց, շուտով կներգրավվեն բոլորը»,- ընդգծել է նա։
Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի հրամանատարի տեղակալը կարծում է, որ բանակում անձնակազմի պակասի խնդիրը ոչ թե ուկրաինական զինկոմիսարիատներն են, այլ բժիշկները, որոնք կաշառքի դիմացկեղծ փաստաթղթեր են պատրաստում:
Մինչ այդ Ուկրաինայի առաջնորդները խոստովանել էին, որ երկրի բնակիչները չեն ցանկանում համալրել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը, դրա պատճառներից մեկը բանակում սպառազինության սուր պակասն է:
Ավելացնել նոր մեկնաբանություն