Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Դատապարտում ենք նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով չճանաչելը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը խստորեն դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը՝ Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչումից ու հիշատակումից, ինչը դրսևորվեց նրա՝ նույնիսկ «ցեղասպանություն» եզրույթը չհիշատակելու որոշմամբ, որը կայացվել է թուրքական ճնշման ներքո և արտացոլված է Սպիտակ տան կողմից ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում։

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից նախագահ Թրամփի նահանջը թուրքական սպառնալիքների առաջ տեղի տալու խայտառակ գործողություն է, ամոթալի հրաժարում ամերիկյան պատասխանատվությունից՝ կանխելու Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական ցեղասպանական հարձակումները հայերի դեմ։ Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, հայ ռազմագերիների նկատմամբ շարունակվող բռնություններից, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումից և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից հետո՝ նախագահ Թրամփն ունի պարտավորություն ոչ միայն ազնվորեն և ճշմարտապես ճանաչելու 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլև կանխելու դրա շարունակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»:

2024 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում խոստացել էր «վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում և կանգնեցնել բռնությունը և էթնիկ զտումները»: Նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի չօգտագործելը՝ օտարերկրյա ճնշման ներքո, այժմ ուղղակի հակասում է այդ խոստմանը:

Ըստ Արամ Համբարյանի՝ «Նախագահ Թրամփի բացթողումը դիվանագիտական սխալ չէ, այլ դիտավորյալ նահանջ ճշմարտությունից և վտանգավոր ազդանշան ԱՄՆ-ի կողմից հակահայ բռնությունների հանդեպ հանդուրժողականության մասին։ Այն արտացոլում է նրա առաջին վարչակազմի ամոթալի լռությունն ու մեղսակցությունը»: 

Առաջին պաշտոնավարման ընթացքում նախագահ Թրամփը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ամերիկյան աննախադեպ ռազմական աջակցություն է տրամադրել Ադրբեջանին՝ երբ վերջինս իրականացրեց իր ցեղասպանական հարձակումը Արցախի հայության դեմ։ 

Նրա՝ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը 2020 թվականի փաստագրված պատերազմական հանցագործությունների՝ այդ թվում՝ ռազմագերիների խոշտանգումների, խաղաղ բնակիչների սպանությունների և քրիստոնեական ժառանգության ոչնչացման համար, լայնորեն դիտարկվում է որպես նախադրյալ 2023 թվականին Արցախի ցեղասպանական էթնիկ զտման համար:

Նախագահ Թրամփի՝ ցեղասպանությունը չճանաչելը հակասում է Սպիտակ տան, Կոնգրեսի և ԱՄՆ բոլոր 50 նահանգների պաշտոնական ճանաչումներին:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախագահ Թրամփին կրկին կոչ է անում հարգել իր նախընտրական խոստումը և առաջնորդել ԱՄՆ քաղաքականության արմատական վերանայումը Թուրքիայի և Հարավային Կովկասի հանդեպ, վերջ տալ ցեղասպանության ժխտման մեջ ԱՄՆ-ի մեղսակցությանը, հաշվետվություն պահանջել դրա իրագործողներից և ապահովել խաղաղություն՝ հիմնված արդարության և Արցախի քրիստոնյա հայ ժողովրդի վերադարձի իրավունքի վրա:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը