Տիգրան

Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները. Բալայան

Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան գործընկերությունը (ԱլԳ)՝ որպես շրջանակ, որը էականորեն նպաստել է երկրի ժողովրդավարական անցմանը և ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը Բրյուսելում տեղի  ունեցած Արևելյան գործընկերության (ԱլԳ) բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպման ժամանակ։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Արևելյան գործընկերության 2025-2027 թվականների աշխատանքային ծրագրի նախագիծը, որին Հայաստանը աջակցում, և որի առաջարկները կարող են խթանել գործընկերությունը։ Դեսպան Բալայանն իր ելույթում ողջունել է բազմաշերտ ներգրավվածության մոտեցումը, որը հիմնված է պայմանականության և «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի վրա։  

Տիգրան Բալայանը նշել է, որ ԱլԳ-ն կարևոր ձևաչափ է՝ ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու, ժողովրդավարական դիմակայունությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումն ապահովելու համար։  

«Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները և հաստատել խաղաղ համակեցություն ապագա սերունդների համար։ ԵՄ-ն կարող է օգտագործել իր փափուկ ուժը՝ ապահովելու համար, որ տարածաշրջանային ծրագրերը ներառական լինեն և չբացառեն որևէ երկիր։ Օրինակ՝ Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ», - ասել է դեսպան Բալայանը։ 

Տիգրան Բալայանը ընդգծել է, որ փոխկապակցվածության հարցերը շարունակում են մնալ օրակարգի առաջնային կետերի շարքում։ «Այս համատեքստում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը հիմնված է ինքնիշխանության, անվտանգության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա, կարող է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային կապերի և համագործակցության ամրապնդման գործում», - ասել է դեսպան Բալայանը։ 

Տիգրան Բալայանն իր ելույթն ավարտել է` նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է հյուրընկալել ԱլԳ միջոցառումները և շուտով կներկայացնի իր առաջարկները։  

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Զել
Զելենսկին երկարաձգել է ռազմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը
Իրան
Հզոր բանակի օգնությամբ կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը. Իրանի նախագահ
Ամն
ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը
Գաղա
ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի վերջին առաջարկը
Ամն
ԱՄՆ-ն մասամբ դուրս է բերում իր զինվորականներին Սիրիայից. NYT
Ռուբիո
Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանանք հասկանալ՝ արդյոք հնարավոր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. Ռուբիո
Բանաձև
ՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեսիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել
Շուշի
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Շուշի ու Ստեփանակերտ
ԵԽ
Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել․ ԵԽ պատգամավոր
Հայաքվե
Թուրքիան այնքան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան Հայաստանի իշխանությունը
Վարդան
Եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա թշնամին առաջ է քաշում ողջ Հայաստանի հիմնախնդիրը. իրանագետ
Տիգրան
Իշխանության hակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է․ Աբրահամյան
Ֆրանսիա
Երևանում հանդիպեցի ԼՂ վտարանդի նախագահին. ֆրանսիացի պատգամավոր
Եմեն
ԱՄՆ-ն ավելի քան 20 հարված է հասցրել Եմենին
Իրան
Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար
Գազա
ՄԱԿ-ը Գազայում իրավիճակը համարել է ամենածանրը Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից ի վեր
Արո
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ. ԱԳ նախարար
Կարծիք
«Արցախցիներ և հայաստանցիներ» շեշտադրումը ազգային միասնությունը խաթարելու վտանգավոր վարքագիծ է
Արաղչի
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է ՌԴ. քննարկվելու են նաև տարածաշրջանային հարցեր
Արո
Մեր պայմանավորվածությունը Թուրքիայի հետ՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, դեռ կյանքի չի կոչվել. Միրզոյան
Անկախության հռչակագիրը
«Հայաստանի Հանրապետություն» անունով պետությունը ստեղծվել է Անկախության մասին հռչակագրով, որը ենթակա չէ փոփոխության և չեղարկման․ Էդգար Ղազարյան
Մետաքսե
Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
Ագրեսոր
Ադրբեջանն ավելին է, քան ագրեսորը. Եվրախորհրդարանի պատգամավոր
Վարդան
«Այլընտրանքը պատերազմն է» խոսույթը դարձրել են հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք. իրանագետ
Եռակողմ
Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների եռակողմ հանդիպում
Փաստ
Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ»
Փաստ
Ջահերով երթը պայքարի դրսևորում է` ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ»
Ուկր
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է ռազմական դրության և զորահավաքի
Ամն
ԱՄՆ-ն մեղմացնում է ռազմական օգնության դիմաց Կիևի կողմից վճարման պահանջները. Bloomberg
Դինք
Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն