Submitted by H.Aslanyan on
Սուրենյանց

ՀՀ-ն կհայտնվի թուրք-ադրբեջանական աքցանում. Սուրենյանցը` անվտանգության ռազմավարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է մի ճանապարհով, որի վերջնահանգրվանը թուրք-ադրբեջանական աքցանում հայտնվելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությանն ու Փաշինյանի գաղափարախոսությունների հնարավոր իրականացմանը։

Հունվարի 28-ին Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի։ Փետրվարի 19–ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել։ Նույն օրը նա հանդես եկավ տեսաուղերձով, որը վերնագրել էր «Իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ Մոտ մեկ ժամ տևած ուղերձում նա ներկայացրեց 14 թեզ` տալով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունները։ Անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների` նախկինում բազմիցս արծարծված թեմային։

Ըստ Սուրենյանցի` Փաշինյանը կփորձի «իրական Հայաստանի» մասին իր պսևդոգաղափարախոսությունը տեղավորել թե՛ Հայաստանի ազգային անվտանգության ապագա ռազմավարության, թե՛ սահմանադրական փոփոխությունների մեջ։

Վերլուծաբանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները աստիճանաբար Անկախության հռչակագիրը կփոխարինեն «իրական Հայաստանի» վերաբերյալ կեղծ գաղափարախոսությամբ։ Նրանց համար Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես փակված է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն այլևս հակառակորդներ կամ թշնամիներ չեն ընկալվում:

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է մի ճանապարհով, որի վերջնահանգրվանը թուրք-ադրբեջանական աքցանում հայտնվելն է` դրանից բխող կատաստրոֆիկ հետևանքներով։ Փաշինյանի ելույթը` նվիրված «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, որն իրականում պսևդոգաղափարախոսություն է, ադրբեջանական պահանջների գեղեցիկ և քողարկված, փաթեթավորված մատուցումն է։ Պետք է իրերը կոչել իրենց անուններով»,-ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով` այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել և՛ ազգային անվտանգության ապագա ռազմավարությունը, և՛ սահմանադրական փոփոխությունները։

Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ մեծ է հավանականությունը, որ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում, ի տարբերություն ներկայիս ռազմավարության, չի լինելու Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման մասին կետ, չնայած վիթխարի պայմանագրային և իրավական հիմքերին, այդ հարաբերություններն իրականում այլևս ռազմավարական չեն։

«Իհարկե, այստեղ երկուստեք խնդիրներ կան, բայց առաջին հերթին կա Հայաստանի իշխանությունների բացահայտ ռուսաֆոբ կեցվածք։ Սա թաքցնել այլևս հնարավոր չէ։ Իսկ երբ ասվում է, օրինակ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադարձ չի լինելու, սա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի անվտանգության հովանոցից։ Բայց մյուս կողմից Հայաստանը Արևմուտքից էլ չի ստացել այդ անվտանգության հովանոցը»,- ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով`նոր ռազմավարությունն ամենայն հավանականությամբ կներառի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունների խզում։ Հայաստանի իշխանությունները բազմիցս բացահայտ հայտարարել են, որ հեռանում են ՀԱՊԿ-ից և, ըստ էության, հեռացած են։

«Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, իր բնավորության համաձայն, այդ պատասխանատվությունը չի ուզում իր վրա վերցնել։ Փաշինյանը նաև նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի ճարտարապետության ոչնչացնողներից մեկն է, բայց մինչ օրս իր ստորագրությունը հետ չի կանչել այդ փաստաթղթից։ Փաշինյանը փաստացի Հայաստանը դուրս է բերել ՀԱՊԿ-ից, բայց պաշտոնապես նման որոշում կայացնելու և դրա հետևանքներն իր վրա կրելու քաջություն չունի։ Դա պատասխանատվությունից խուսափելու շատ անհաջող դրսևորում է»,- ընդգծեց Սուրենյանցը։

Սուրենյանցի կարծիքով` բնական է, որ անվտանգության ներկայիս ռազմավարության շատ տարրեր չեն ամրագրվի նոր փաստաթղթում, և դա առաջին հերթին պայմանավորված է Արցախյան պատերազմի արդյունքներով։ Հասկանալի է, որ պատերազմում կրած պարտությունը անհետևանք լինել չի կարող։ Սակայն հասուն ժողովուրդները խմբագրումներ չեն անում իրենց պատմության ռևիզիայի հաշվին, ուրացման ճանապարհով չեն գնում։

«Կարելի է ունենալ ավելի համեստ ազգային-պետական օրակարգ, բայց միևնույն ժամանակ չժխտել սեփական պատմությունը, դա չանել Հայաստանի պատմական միջավայրը փոխելու հաշվին»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Փորձագետը չի զարմանա, եթե մի օր էլ Փաշինյանը հրաժարվի հայոց այբուբենից։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել