
ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը գիշերը հարվածել են Կիևին՝ կիրառելով 175 անօդաչու թռչող սարք և ավելի քան 15 թևավոր հրթիռ, որոնցից առնվազն երկուսը՝ բալիստիկ, հայտարարել է Կիևի քաղաքային ռազմական վարչության ղեկավար Թիմուր Տկաչենկոն։
«Այս գիշեր Կիևում և դրա արվարձաններում թշնամին օգտագործել է 175 անօդաչու թռչող սարք, ավելի քան 14 թևավոր հրթիռ և առնվազն երկու բալիստիկ հրթիռ», - գրել է նա։
Ընդհանուր առմամբ, Կիևի 27 վայր ենթարկվել է ռուսական հարձակման, որի հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել 44 մարդ։
Տկաչենկոյի խոսքով՝ բնակելի շենքերի անմիջական թիրախավորում է եղել։ Հրթիռները՝ վերին հարկերից մինչև նկուղ։
Ավելացնել նոր մեկնաբանություն