Submitted by H.Aslanyan on
Վարդանյան

Ինչում է մեղադրվում Ռուբեն Վարդանյանը. դատարանը հնչեցրել է մեղադրական ակտը

«Baku TV»-ն ռեպորտաժ է պատրաստել փետրվարի 13-ին կայացած՝ Ռուբեն Վարդանյանի հերթական կեղծ դատավարության և նրան ներկայացվող մեղադրանքների մասին:

 «Փետրվարի 13-ին շարունակվել է Ռուբեն Վարդանյանի քրեական դատավարության գործով նիստը, որը մեղադրվում է պատերազմի օրենքները և սովորույթները խախտելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի քրեական օրենսգրքի այլ հոդվածների մեջ: Նիստն անցել է Բաքվի դատական համալիրում Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ: 

Ներկա են եղել տուժողները, նրանց իրավահաջորդները և ներկայացուցիչները, պետական մեղադրանքը ներկայացնող դատախազներ և Ադրբեջանի նախարարների կաբինետի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը: 

Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Ավրաամ Բերմանը խնդրել են պայմաններ ստեղծել փակ հանդիպման համար, դատարանը բավարարել է նրանց խնդրանքը, ընդհատել նիստը փակ հանդիպման համար: Հանդիպումից հետո Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում Բաքվի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից, և այժմ նրան կպաշտպանի պայմանագրային փաստաբան Ավրաամ Բերմանը: 

Մեղադրող կողմը և տուժողների ներկայացուցիչը չեն առարկել միջնորդության դեմ: Դատարանը խորհրդակցել է տեղում և բավարարել միջնորդությունը: 

Այնուհետև դատը շարունակվել է՝ հրապարակելով մեղադրական ակտը: Գլխավոր դատախազության պետական մեղադրանքների աջակցության վարչության պետ Նասիր Բայրամովը հնչեցրել է մեղադրանքը: 

Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդանյանը 2022 թ. սեպտեմբերին անօրինական հատել է Ադրբեջանի պետական սահմանը Հայաստանի տարածքից դեպի Լաչինի շրջանի ուղղությամբ և հաստատվել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված էին ռուս խաղաղապահները: Նա մարդասիրական նպատակների անվան ներքո դրամական միջոցներ է հավաքել իրեն և տարբեր երկրների քաղաքացիներին պատկանող մի շարք կազմակերպություններից «Ավրորա» հիմնադրամի միջոցով, որի համահիմնադիրն է, ինչպես նաև «Մենք ենք, մեր սարերը» կազմակերպության, և բարեգործական ակցիաների միջոցով այդ դրամական միջոցներով ֆինանսավորել ու սպառազինություն է մատակարարել անօրինական զինված կազմավորումներին ու խմբերին, որոնք արգելված են Ադրբեջանի օրենսդրությամբ: 

Նա անօրինական կերպով ձեռք է բերել և Ադրբեջան (նկատի ունի Արցախի տարածքը - խմբ.) տեղափոխել զենք ու ռազմական տեխնիկա, պահել դրանք հատուկ ռազմական պահեստներում: Բացի դրանից՝ նա ամենամսյա գումարներ է վճարել այսպես կոչված տեղական ինքնապաշտպանական ստորաբաժանումներին՝ արգելված Ադրբեջանի օրենսդրությամբ, ինչպես նաև այլ զինված ջոկատների՝ բաղկացած հիմնականում պրոֆեսիոնալ զինվորականներից: 

Վարդանյանը պայմանավորվել է ՈՄԱ ահաբեկչական խմբավորման հիմնադիր Վլադիմիր Վարտանովի հետ և դրամական միջոցներ հատկացրել նրա խմբավորման հրահանգիչների վերապատրաստման համար՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: 

Նա նաև պայմանավորվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող «Aqua» ընկերության պատասխանատու անձանց հետ՝ համատեղ ձեռնարկության ստեղծման, կառավարվող զենիթային հրթիռների և համալիրների, թիրախների հայտնաբերման կայանքների, մարտկոցների, ռադիոհաղորդիչների և այլ սարքավորումների զանգվածային արտադրության վերաբերյալ՝ Ադրբեջանի օկուպացված սուվերեն տարածքների քաղաքացիական և ռազմական օբյեկտների դեմ օգտագործելու նպատակով:

 Բացի դրանից՝ Վարդանյանը բանակցություններ է վարել և համապատասխան հանձնարարություններ տվել ուղղաթիռային տեսակի ԱԹՍ-ների ձեռքբերման համար, որպեսզի դրանք օգտագործվեն անօրինական զինված խմբավորումների կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում, դրանց արտադրման գործարանի կառուցման, ռադիոէլեկտրոնային պատերազմի սարքավորումների ձեռքբերման և անօրինական զինված խմբավորումներին դրանց մատակարարման վերաբերյալ, միաժամանակ նա անձնական նախաձեռնությամբ սկիզբ է դրել «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողության կազմակերպմանը՝ ուղղված օտար երկրներում Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և այն քաղաքացիների դեմ, որոնք իրենց ծառայողական պարտականությունները և հասարակական պարտքն են կատարում: 

Հիշեցնենք, որ նախորդ դատավարության ժամանակ մեղադրյալի փաստաբանը, նկատի ունենալով իր կողմից ներկայացված միջնորդությունը բավարարելու մերժումը, հայտարարել է, որ գործընկերները և դատավորը շահագրգռված են մեղադրյալի հանդեպ քրեական հետապնդման մեջ, և բողոքել է դատարանի կազմի դեմ: Դատարանը անհիմն է համարել բողոքը և չի քննարկել»,- նշվում է ռեպորտաժում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

սսսս
TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար
ռուբիո
ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցում են Patriot-ների արտադրության արտոնագրի շուրջ. Ռուբիո
ի
ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին
Թրամփ
Թրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել Պուտինին
Արամ Ա
Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա․ Արամ Ա-ի ուղերձը
Պուտին
Պուտինի խոսքում կարևոր ուղերձ կա՝ Մոսկվան կարիքի պարագայում ոչ մի սահմանային գիծ պաշտպանելու ցանկություն չունի
Պուտին
Եթե ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք դուրս կգանք հենց վաղը, բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան. Պուտին
Աղոթք
Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների
Մետաքսե
Սեպտեմբերի 2-ը մեր պետականության հիշողությունն է և մեր վերադարձի երդումը. Արցախի պատմությունը չի ավարտվել
տիգրան
Քանի դեռ կան մարդիկ, ովքեր գիտակցում են Արցախի հայկականությունը, պայքարը շարունակելու է մնալ ակտուալ
Արցախ
Այսօր Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է
հհհ
Իրանական հրթիռները առաջին անգամ խոցել են Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանը
Պպպ
Պայթյուն` Ադրբեջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում
հավաք
Վարժական հավաքները` որպես պատժի միջոց. «Հրապարակ»
աժ
Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»
ալիև
Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության ամրապնդման վերաբերյալ
Տոնոյան
Ժամանակին բանակում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են եղել․ Դավիթ Տոնոյան
էրդողան
Թուրքիան շարունակելու է աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության հաստատմանը․ Էրդողանը հանդիպել է Ալիևին
միպ
Զինվորների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն է․ ՄԻՊ-ի այցը Տավուշ
երդ
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել նոր ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը
ախք
Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը Բիշքեկում քննարկել են խաղաղության օրակարգը
հաշիվ
Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
ԳՇ
ԳՇ պետը Հնդկաստանի ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները
բբբ
Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
միեդ
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
շարմազանով
Անկախության հռչակագրից հրաժարվելը կլինի ՀՀ ինքնիշխանությանն ուղղված խայտառակ հարված. Շարմազանով
վարդան
Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը
լարակ
Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին․ կան զոհեր և վիրավորներ
իրան
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները վերսկսվել են հուլիսի վերջից ի վեր առաջին անգամ