Submitted by H.Aslanyan on
Քոչարյան

Լա՞վ չէր` քեզ ասեին դավաճան, բայց այս վիճակում չլինեինք, մեկ ա քեզ էլի ասում են դավաճան. Քոչարյանը Փաշինյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական Համալսարանի» ունկնդիրների հետ խոսել է նաեւ Քի Վեսթի և Մադրիդյան սկզբունքների մասին և համեմատական անցկացրել:

«Իհարկե, առանցքային ես կհամարեի Քի Վեսթի փաստաթուղթը։ Այն չի ստորագրվել, ըստ էության, բայց վերջնական տեսք ուներ։ Վերջին պահին Հեյդար Ալիևը հրաժարվեց ստորագրելուց։ Բայց ի՞նչ տվեց մեզ այդ փաստաթուղթը։ Առաջին անգամ ադրբեջանական կողմը ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս։ Սա շրջադարձային ինչ-որ մի բան էր։ Ես նույնիսկ, երբ այդ խոսակցությունը մեր մեջ եղավ, մի երկու անգամ հարցրեցի՝ ճի՞շտ եմ հասկանում։ Ի՞նչ դա մեզ տվեց։ Չստորագրվեց, բայց դրանից հետո, նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, ինչը ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչում էր, արդեն մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից մեծ զիջում։ Նայե՛ք, մենք ընդամենը 2-3 տարի առաջ քննարկում էինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում։

Վարդան Օսկանյանը այդ փաստաթուղթը գրպանում էր պահում, որտեղ բանակցում էր, ասում էր՝ նայեք այս նույնիսկ այս տարբերակն է եղել։ Ո՞նց եք դուք պատկերացնում, մենք սրանից ինչքա՞ն կարող ենք հեռանալ։ Ինքը շատ լուրջ բաներ, իսկապես շրջադարձային էր այն տեսանկյունից, որ մենք ստացանք մեր բանակցային փաստարկների մեջ մի շատ լուրջ փաստարկ, և Մադրիդյան սկզբունքները, որը մեզ համար թեև ցանկալի, լավ փաստաթուղթ էր, բայց մենք դա ներկայացնում էինք որպես մեր կողմից բանակցային գործընթացում զիջում։ Մենք այդ չստորագրված փաստաթղթի մեջ ներառված դրույթները ներկայացնում էինք որպես շատ շեշտակի զիջում հայկական կողմից, և սա լուրջ գործիք է մեր ձեռքին։ Ես համոզված եմ, որ հնարավոր էր ինչ-որ արդյունքների գալ»։

Քոչարյանը շեշտեց, որ 2019 թվականին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ «Ուղղակի մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի այսպես ասեմ՝ այն ինֆորմացիան, որին ես եմ տիրապետում, այսինքն, հետո եմ իմացել, ուղղակի արհամարանք է եղել, ասել ենք՝ չենք հասկանում, թե ինչ եք ասում և այլն, և այլն։ Դրանով համանախագահների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմը ընդհանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։ Սա շատ վատ բան էր, և կարծում եմ սա պատճառներից մեկն է, որ պատերազմը սկսվեց, և ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին և պատերազմի ընթացքում ուղղակի միջազգային հանրությունը առանձնապես չարձագանքեց, որովհետև երբ բանակցային գործընթացը քո մեղքով, քո նախաձեռնությամբ խաթարվում է՝ դու նաև այդ հետևանքների պատասխանատվությունը պետք է կրես։ Եվ սա տրամաբանական է»,- ասաց նախագահը։

Նա նաև հիշեցրեց 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե եթե այդ առաջարկն ընդուներ՝ իրեն դավաճան կասեի։ «Հիշո՞ւմ եք, պատերազմի ժամանակ ասում էր՝ եթե հոկտեմբերի 18- 19-ին ես առաջարկը ընդունեի, ինձ դավաճան կասեին։ Պատերազմը կանգնում էր։

Հայաստանի վարչապետը ասում է, եթե ես դա ընդունեի, ինձ կասեին դավաճան։ Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք։ Միևնույն է՝ ասում են դավաճան, ասում են, չէ՞, որովհետև արդյունքներն այդպիսին են։ Լա՞վ չէր, այն ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չէինք ունենա»,- ասաց Քոչարյանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար
Զելենսկի
ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
Սթիվ
Կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ. Ուիթքոֆ
Ֆինլանդիա
Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը
Ոսկի
Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել են առաջին հորատապայթեցման աշխատանքները
Նորատ
Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
Կիմ
Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էսկադրային ականակրի հանձնման արարողությանը
Շուշի
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Նիկոլ
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով  
նկար
Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Համակարգ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև C-400 համակարգերի հարցում առաջընթաց է գրանցվել
Էդուարդ
Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի դեմքը՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով վիլայեթացման ու ադրբեջանացման
Վանդալ
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Զորք
Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել
Տաթևիկ
Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
ԿՑ
Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց
Գերի
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ
Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է․ իրավապաշտպան
կոլաժ
Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել
Հոդված
Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը
ԱԹՍ
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիի նավթավերամշակման գործարանին
«Թրամփի հետ համաձայն ենք գրեթե ամեն հարցի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ: Դրանցից մեկը F-35 կործանիչների մատակարարումն է Թուրքիային»,- Newsmax-ին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։    Իրանին վերաբերող հայտարարությունում Նեթանյահուն նշել է, որ Թեհրանը միանշանակ քիմիական զենք ունի, և դա լուրջ սպառնալիք է: Սակայն մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը, ըստ Իսրայելի վարչապետի, արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է:     «Երբ Իրանն ունի երկուսն էլ, դուք գտնվում եք ծանր, ես կասեի՝
Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ». Նեթանյահու
ԱԽ
ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
Սուրեն
«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել
Տիգրան
Իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո
Օման
Օմանը մերժել է Իրանի հետ գործարքը Հորմուզով անցման վճարների վերաբերյալ
Վենս
Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Վենս
Վենս
ԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. Վենս