Submitted by H.Aslanyan on
Նեթանյահու

Նեթանյահուն կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը. այս կոչը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ֆոնին, որոնք, կարծես թե, դրական ուղղությամբ են ընթանում՝ շաբաթավերջին Օմանում անուղղակի բանակցությունների երրորդ փուլից հետո, գրում է The Times of Israel-ը: Ակնկալվում է, որ բանակցությունները, որոնք ուղղված են Թեհրանին միջուկային ծրագրի զսպանն ու միջուկային զենքի ստեղծումն արգելափակող գործարքի կնքմանը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը, առաջիկա օրերին կշարունակվեն չորրորդ փուլով:

Ելույթ ունենալով Երուսաղեմում Jewish News Syndicate-ի քաղաքականության համաժողովում, Նեթանյահուն ընդգծել է, որ Թեհրանին, նոր ձեռք բերվելիք համաձայնագրի շրջանակում, չի կարելի թույլ տալ շարունակել ուրանի հարստացումը: Նրա խոսքով՝ «իրական աշխատունակ գործարք կլինի այն, որը կվերացնի միջուկային զենքի համար ուրան հարստացնելու Իրանի հնարավորությունները»:

«Քանդեք Իրանի միջուկային ծրագրի ամբողջ ենթակառուցվածքը: Դա այն գործարքն է, որի հետ մենք կարող ենք ապրել», - ասել է Նեթանյահուն՝ կանխատեսելով, որ եթե երկու կողմերը համաձայնության գան չափազանց մեղմ համաձայնագրի շուրջ, Իրանը պարզապես կսպասի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտին և կշարունակի այնտեղից, որտեղ կանգ է առել:

Բացի հարստացված ուրանի խնդրից, Նեթանյահուն առաջարկել է բանակցություններում ներառել նաև Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունները։ Նա համաժողովին ասել է, որ այդ հարցում իր դիրքորոշումը ներկայացրել է Թրամփին և այդ թեմայով սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ: «Վատ գործարքն ավելի վատ է, քան գործարքի բացակայությունը», - ասել է Իսրայելի վարչապետը՝ պնդելով, որ «միակ լավ գործարքը» կլինի այն գործարքի օրինակով, որին Լիբիան համաձայնել է 2003 թվականին, որի համաձայն Թեհրանի ողջ միջուկային ծրագիրը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական, ամբողջությամբ կլուծարվի։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը