Submitted by H.Aslanyan on
Տաթևիկ

Արցախի հարցում զիջումները բերել են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ նպատակների սրացմանը․ Տաթևիկ Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական առաջարկներն է հնչեցրել «խաղաղության պայմանագրի» ստորագրման համատեքստում։

Հիշեցնելով, որ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարում և Սահմանադրության փոփոխություն, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, նշել է․ «մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»։

Ադրբեջանական հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ, Ադրբեջանն այս արհեստական խոչընդոտներն առաջ է քաշում, որովհետև ուղղակի չի ցանկանում ստորագրել «խաղաղության պայմանագիրը»․ Ալիևին բավականին ձեռնտու խաղ է միակողմանի զիջումներով առաջ գնալու առկա վիճակը։

«Փաստերը գալիս են ցույց տալու, որ ամեն անգամ, երբ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների (իսկ համաձայնագրի տեքստի համաձայնեցում տեղի է ունեցել բացառապես հայկական կողմի միակողմանի զիջումների շնորհիվ), Ադրբեջանը դառնում է ավելի ագրեսիվ ու վտանգավոր,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը՝ հիշեցնելով,- Մարտի 13-ին ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ փաստաթուղթը համաձայնեցված է, պատրաստ է ստորագրման, ու այդ օրվանից Ադրբեջանը տարածել է 20-ից ավելի ապատեղեկատվական հաղորդագրություն, ավելին՝  հայկական կողմը՝ հանձին ՊՆ-ի, Ադրբեջանի կողմից փաստական, իրական կրակոցները փորձում է ներկայացնել՝ որպես անհասցե ու ոչ թիրախային։

Մինչդեռ իրավիճակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծ շահագրգռվածություն ունի ընդհանուր լարվածության գնալու առումով, այլ բան, որ այստեղ կան տարածաշրջանային ու տարածաշրջանից դուրս խաղացողներ, որոնց դիրքորոշումների արդյունքում Ադրբեջանը չի ցանկանում գնալ իր ցանկալի՝ ռազմական սցենարով»։

Ամբողջական հարցազրույցը` սկզբնաղբյուր կայքում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան