Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու որոշման դրդապատճառները և հավանական հետևանքները

Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու որոշման դրդապատճառները և հավանական հետևանքները

 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից, որը Հայաստանին էր հատկացվել ռոտացիոն սկզբունքով։ Պաշտոնական Երևանը թերևս չի նշում կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու դրդապատճառները, սակայն ակնհայտ է, որ այս որոշումն ի ցույց է դնում Հայաստանի և ՀԱՊԿ անդամ երկրների միջև առկա որոշակի տարաձայնությունները։

Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև տարաձայնությունները նկատելի դարձան հատկապես 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված հարձակումների ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները կազմակերպության անդամ երկրներից պահանջում էին, որ քաղաքական գնահատական տան Ադրբեջանի ագրեսիային և երկրի ինքնիշխան տարածքի օկուպացիային։ Այս տարաձայնությունները խորացան և ակնհայտ դրսևորվեցին 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը ստորագրելուց։ Նույն օրը՝ ավելի ուշ նեղ կազմով կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, Փաշինյանը նշեց, որ Երևանը կազմակերպությունից քաղաքական գնահատական էր ակնկալում, որը չի հնչել։ Նա հավելեց, որ քաղաքական գնահատականի բացակայության պատճառով պատրաստ չէ ստորագրել փաստաթուղթը։

Արդեն 2023 թվականի հունվարի 10-ին Հայաստանի վարչապետն իր մամուլի ասուլիսում տեղեկացրեց նաև, որ նպատակահարմար չի համարում, որ երկրի տարածքում անցկացվեն ՀԱՊԿ զորավարժությունները, ինչն առաջարկել էր կազմակերպությունը։ Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից դեռևս կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։

ԱԺ պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Հայաստանն իր այս քայլով արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը։ Բացի դրանից՝ փորձագետը համոզմունք է հայտնում, որ Հայաստանն այս քայլով ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին:

Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի ներկայումս երևան եկած տարաձայնությունները շատ ավելի խոր արմատներ ունեն։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ամիսներ անց Հայաստանի իշխանությունները քրեական գործ հարուցեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի դեմ, իսկ այնուհետև նրան ետ կանչելու գործընթաց սկսեցին։ Այս նախաձեռնությունը լրջորեն վնասեց կազմակերպության հեղինակությունը և նպաստեց Հայաստանի նկատմամբ անվստահության առաջացմանը։ Ասվածն ապացուցում է նաև այն հանգամանքը, որ այդ ժամանակ, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ևս մեկուկես տարի պետք է զբաղեցներ Հայաստանը, հնարավոր չեղավ կազմակերպության մյուս անդամների հետ համաձայնության գալ և նոր գլխավոր քարտուղար նշանակել։ Կազմակերպության և Հայաստանի հարաբերությունները չվնասելու համար առավել ճիշտ կլիներ, որ Երևանը նախ հետ կանչեր իր ներկայացուցչին և նոր քարտուղար նշանակեր՝ չկորցնելով այդ կարևոր պաշտոնը, իսկ հետո նոր միայն նախկին գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական գործ հարուցեր։

Այսպիսով՝ կարծում ենք, որ ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, այնպես էլ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումից հրաժարվելու որոշումները սխալ էին, քանի որ դրանք թույլ կտային որոշակի մակարդակով զսպել Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ունեցած նկրտումները։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ չնայած առկա որոշ թերություններին՝ Հայաստանի շուրջը ձևավորված անվտանգային համակարգը կարողանում է ապահովել երկրի անվտանգությունը։ Բացի դրանից՝ կարծում ենք, որ առկա անվտանգային համակարգը որևէ այլընտրանք չունի, քանի որ որևէ այլ անվտանգային կառույցից կամ երկրից Հայաստանն իր կազմում ներառելու պատրաստակամության կամ օգնություն տրամադրելու վերաբերյալ որևէ առաջարկ չի հնչել։ Իսկ թերությունների պատճառով ունեցած անվտանգային համակարգից հրաժարվելը, առանց այն փոխարինելու իրական այլընտրանք ունենալու, Հայաստանի համար մեծագույն սպառնալիք կլինի, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։

 Հավելենք նաև, որ չնայած քաղաքական գնահատականի բացակայությանը՝ 2022-ի նոյեմբերի գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել էր, որ կազմակերպությունը պատրաստ է Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել, ինչից փաստացի հայկական կողմը հրաժարվել է։ Սա նույնպես չափազանց սխալ որոշում էր, որով Հայաստանն իր նախապատվությունը տվել է Ադրբեջանին դատապարտող հայտարարության ընդունմանը, ոչ թե իրական ռազմական աջակցությանը, որը թույլ կտար որոշ չափով զսպել Ադրբեջանի հավակնությունները։

 

#Դետքի_հետագծով

Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան

 

 

 

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

detq
Իրանը Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար ռազմավարություն է մշակում
detq
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. ԶԼՄ
detq
Իրանի ռազմածովային ուժերը կհամալրվեն նոր սուզանավերով
fd
Սպիտակ տունը հաստատում է՝ Կիևին թույլատրել են հարվածել ՌԴ խորքում գտնվող թիրախներին
detq
Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել