Ստեփան

Ադրբեջանցիները եկվոր են. ադրբեջանցիների պատմահայր. Ստեփան Հասան-Ջալալյան

Օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի նավթային դիկտատոր, ազգությամբ քուրդ Իլհամ Ալիևը 2025թ. նոյեմբերի 3-ին Ադրբեջանի, այսպես կոչված, գիտությունների ակադեմիայում, մասնավորաբար, հայտարարել է.

«Ցարական Ռուսաստանը մի ժամանակ հայերին տեղափոխել է Իրանից ու Արևելյան Անատոլիայից և բնակեցրել մեր Ղարաբաղյան հողում, որպեսզի այստեղ փոխի բնակչության էթնիկ և կրոնական կազմը»:

Հիմնվելով մեջբերման պարզաբանմանը վերաբերելի սկզբնաղբյուրների վրա՝ ադրադառնանք հիշյալ հայտարարությանը:

Մ.թ.ա. 8-րդ դարում Արցախն «Ուրտեխե» կամ «Ադախ» անունով գտնվել է հայկական Ուրարտական պետության կազմում: Համաձայն հունահռոմեական պատմիչներ Ստրաբոնի (մ.թ.ա. 1-ին – մ.թ. 1-ին դարեր), Պլինիոս Ավագի (մ.թ. 1-ին դար), Պլուտարքոսի (մ.թ. 1-ին – 2-րդ դարեր), Դիոն Կասիոսի (մ.թ. 2-րդ – 3-րդ դարեր) վկայությունների՝ պատմական Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը եղել է Կուր գետը: Արցախը, կրկին ըստ նույն պատմիչների, անվանվել է «Օրխիստենե»:

Մ.թ.ա. 8-րդ դարի սկզբում Արցախում գերիշխող է դառնում հայ-արմենական, այսինքն՝ արդեն մեկ ժողովուրդ դարձած հայկական տարրը: 

Մ.թ.ա. 5-րդ դարում Հայաստանով շրջագայած հույն պատմիչ Հերոդոտոսը վկայել է, որ հայկական լեռնաշխարհում, այդ թվում նաև Արցախում, ապրող ցեղերի մեծ մասը համաձուլվել է կազմավորվող հայ ժողովրդի կազմի մեջ:     

Հույն աշխարհագրագետ, պատմիչ Ստրաբոնը, խոսելով իր ժամանակի Հայաստանի ազգագրական վիճակի մասին, տեղեկացնում է, որ ամբողջ երկիրը միալեզու է, նրա ամբողջ ժողովուրդը խոսում է մեկ լեզվով, հասկանալի է՝ հայերեն:

Բացի, այս ամենից, հարկ ենք համարում նշել նաև հետևյալը: Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ժողովուրդների գենետիկական պատմության վերակառուցմանն ուղղված միջազգային ծրագրի շրջանակներում 2000 թվականին Արցախում իրականացվել է գենետիկական հետազոտություն: Հետազոտությանը մասնակցած ավելի քան 200 տղամարդկանցից վերցված արյան վերլուծությունը ցույց է տվել, որ Արցախի հայ բնակչությունը հանդիսանում է հայ ժողովրդի արևելյան ճյուղի բաղկացուցիչ մասը: Արցախի հայության ԴՆԹ-ն իր մեջ չի ներառում որևէ յուրահատուկ տարր, որը բնորոշ չլինի հայկական գենոֆոնդին:    

Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ օտար սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների, ինչպես նաև ժամանակակից գենետիկական հետազոտությունների արդյունքների վրա՝ կարող ենք պնդել, որ Արցախի հայությունը տեղաբնիկ է՝ ավտոխտոն:

Ինչ վերաբերում է կովկասյան թաթարներին, ովքեր 1936 թվականից սկսած անվանվում են ադրբեջանցիներ, ապա հենց ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) պատմահոր վկայությամբ նրանք եկվոր են: Այսպես, ադրբեջանական «պատմագրության» հայր համարվող Աբբաս-կուլի-աղա Բակիխանովը (1794-1847թթ.), ում անունն է կրում Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, 1991 թվականին Բաքվում վերահրատարակված իր «Գյուլիստան-ի Իրամ» գրքում գրել է. 

«1404 թվականին... Թեմուրը Ղարաբաղում, Գյանջայում և Իրևանում բնակեցրել է իր կողմից Թուրքիայից և Սիրիայից բերված 50 հազար ընտանիքների, որոնց մեծ մասը այն թյուրքերի սերունդներն էին, որոնց Հուլավու խանը բնակեցրել էր Պարսկաստանում և որոնք ժամանակ առ ժամանակ գնում էին Թուրքիա և Սիրիա»:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատմական տվյալ ժամանակահատվածում մահմեդականների մեծ մասի շրջանում ընդունված էր բազմակնությունը՝ ըստ որի յուրաքանչյուր տղամարդ կարող էր ունենալ մինչև չորս կին, որոնցից յուրաքանչյուրից կարող էր ունենալ միջինը երեքից չորս երեխա՝ կարող ենք մեծ հավանականությամբ պնդել, որ 1404թ. Լենկթեմուրը Թուրքիայից և Սիրիայից տեղափոխել և Արցախում, Գանձակում ու Երևանում բնակեցրել է մոտավորապես 600-800 հազար թյուրքեր, որոնց թվաքանակը ժամանակի ընթացքում բազմապատկվել է:

Բակիխանովը հայտնել է նաև, որ     

«Ղաջարները Ջելայիրյան թյուրքերի ցեղ են... Էմիր Թեմուրը (Թամերլանը) 50 հազար ղաջար ընտանիքների տեղափոխել է Կովկասի տարածաշրջան և բնակեցրել նրանց Էրիվանում, Գյանջայում և Ղարաբաղում, որտեղ ժամանակի ընթացքում նրանք ավելի շատացել են»:

Ինչպես տեսնում ենք, Բակիխանովը, Կովկասի մասին խոսելով, տվյալ դեպքում նկատի ունի Երևանը, Գանձակը և Արցախը: Կովկաս ասելով՝ նա չի հիշատակում Ադրբեջան անունով պետության մասին:

Ըստ Բակիխանովի՝

«…Կուր գետի աջ ափը հանդիսանում էր Հայաստանի սահմանը։ Պլինիոսը և Պտղոմեոսը գրում են, որ Հայաստանի հյուսիսային սահմանը հասնում էր Կուր գետը…»:

Համաձայն Բակիխանովի հայտնած տեղեկության՝ Հայաստանի սահմանը եղել է Կուր գետը: Հատկանշական է, որ Բակիխանովի կարծիքը հիմնված է հունահռոմեական պատմիչների, մասնավորապես՝ Պլինիոսի և Պտղոմեոսի հայտնած տեղեկությունների վրա, ըստ որի՝ Հայաստանի հյուսիսային սահմանը հասել է մինչև Կուր գետ:

Այսպիսով, նկատի ունենալով վերոնշալը՝ կարող ենք պնդել, որ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանը մասնավորապես, իսկ բովանդակ Հայաստանն ընդհանրապես, ադրբեջանական համարելու մասին օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամի հայտարարություններ լիովին հիմնազուրկ են ու կեղծիք:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զենք
ԱՄՆ-ն Իրանում գործողության պատճառով սպառել է կարևորագույն զինամթերքի պաշարները. The Financial Times
ՊՆ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ
Վարուժան
Չզարմանաք, որ շուտով ՀՀ անունից Թուրքիայից ու Ադրբեջանից ներողություն էլ խնդրեն «տարբեր ցավոտ իրադարձությունների» համար. թյուրքագետ
Ասադով
«Վաշինգտոնի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքի սահմանումն էր»․ Ասադով
Աֆղանստան
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքին
Մակրոն
Մակրոնը հայտնել է Իրաքում ֆրանսիացի զինվորականների շրջանում մեկ զոհի, մի քանի վիրավորի մասին
Ալեն
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Գերի
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին
Պուտին
Պուտինի «թաքնված ձեռքը»․ ռուսական հետախուզությունն օգնում է Իրանին
Բաքու
Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով․ քաղաքագետ
Իրան
Իրանը հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա հերթական հարձակման մասին
Արտաշես
«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել
Նիկոլ
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան
Բեգլարյան
«Ալիևը նացիստ առաջնորդ է». Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի վարչակազմին մեղադրել է ցեղասպանության մեջ
Ալիև
«Իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր»․ Ալիև
Իրան
Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 9 հազար օբյեկտ. Թեհրանի քաղաքապետ
Իրան
Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով
Լիբանան
Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ
Ալիև
Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև
Իրան
Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն արժեցել է ավելի քան 11.3 միլիարդ դոլար
Պատերազմ
Մեր հարևանությամբ պատերազմը հասել է հերթական նոր փուլին, որտեղ պատերազմի լիարժեք թատերաբեմի են վերածվում նոր երկրներ
ՄԱԿ
ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարվածները
Իհպկ
Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ
Բաքու
Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ
Անկաչա
Անկարան պատրաստ է Բաքվին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերել
Սուրեն
Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ. Սուրենյանցը՝ Փաշինյանի ելույթի մասին
Փեզեշքիան
Փեզեշքիանն ասել է՝ ինչ է անհրաժեշտ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար
Արարատ
Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի համագործակցության մասին համաձայնագիրը
Զոհ
140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել. Պենտագոնը թվեր է հրապարակել