DETQ

Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական բանակցություններին. Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Քանաանին միևնույն ժամանակ վերահաստատել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու Թեհրանի պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ Իրանն աջակցում է իր երկու հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։

«Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հարաբերությունների շրջանակում ժամանել է Թեհրան՝ ի պատասխան իրանցի գործընկերոջ՝ Երևան կատարած այցի»,- ասել է նա։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հայտնել է, որ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն էներգետիկայի, տնտեսության, հյուպատոսական ծառայությունների ոլորտներում համագործակցությունը։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու քաղաքականությանը։ Այս համատեքստում իրանական կողմը պնդում է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանային երկրների մասնակցությամբ` որևէ կերպ թույլ չտալով, որ դրանցում ներգրավվեն արտատարածաշրջանային երկրները։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ
ս
Հարավային Կովկասում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն․ Հայաստանում Իրանի դեսպան
detq
Իրանի և ԱՄՆ-ի միջև բախումն անխուսափելի է. Մասուդ Փեզեշքիան
detq
Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները. Արաղչի
detq
Թրամփի վարչակազմի հետ երբեք չենք բանակցի. Իրանի գերագույն առաջնորդ
detq
Թրամփի նոր ժամկետը կդառնա ամենածանր փորձությունն Իրանի համար 1979-ից հետո
333
Իրաքը դեմ է, որ իր տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար
detq
Իրանը հերքում է Թրամփի դեմ մահափորձին իր ներգրավվածությունը
1
Իրանը հերթական անգամ զգուշացրել է Ալիևին
detq
Իսրայելի վերջին հարձակմանն Իրանի արձագանքը կլինի ճիշտ ժամանակին. Արաղչի
detq
Իրանի ռազմածովային ուժերը Ադենի ծոցում տեղակայել են իրենց 100-րդ նավատորմը