111

Եվրոպացի փորձագետները հայ-ադրբեջանական սահմանի օդային տարածքը ռիսկային են գնահատում

Նիդերլանդական «Dyami» ընկերությունը, որը մասնագիտացած է, մասնավորապես, ավիացիայի ոլորտի անվտանգային հարցերում եւ կատարում է ռիսկերի գնահատում ու տարատեսակ խորհրդատվություն է մատուցում, սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ խորհուրդ է տալիս շրջանցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու երկինքը, գրում է «Հետք»-ը։

Ընկերության կայքում նշվում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 6-ից զգալի ռազմական ուժ է կուտակել Հայաստանի հետ սահմանին, ինչը տեղի է ունենում այն բանից հետո, երբ խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացը կանգ է առել: Աղբյուրը նաեւ նկատում է, որ ադրբեջանական պետական մեդիան շարունակաբար Հայաստանը ներկայացնում է որպես «Արեւմտյան Ադրբեջան»:

«Ադրբեջանը գրեթե քայլ առ քայլ կրկնօրինակում է Ռուսաստանի վարքագիծը, մինչեւ վերջինս լայնածավալ ներխուժում կիրականացներ Ուկրաինա»,- հայտարարել է «Dyami»-ն:

Որպես կանխարգելիչ միջոց նիդերլանդական կողմն առաջարկում է բոլոր տեսակի օդանավերին շրջանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընկած օդային տարածքը: Շեշտվում է, որ երկրներից մեկից մյուսի երկինք մտնելու փոխարեն անհրաժեշտ է օգտվել Վրաստան-Ադրբեջան օդային սահմանի «DISKA» եւ «ADEKI» անցումային կետերից (տես առաջին նկարում): Միաժամանակ ասվում է, որ չնայած «BARAD» անցակետը չի գտնվում Հայաստան-Ադրբեջան սահմանին (այն Վրաստան-Ադրբեջան սահմանին է, սակայն շատ մոտ է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային «եռանկյունուն», տես ստորեւ), այն եւս պետք է շրջանցել:

Image removed.

Մեր կողմից հավելենք, որ Հայաստան-Ադրբեջան օդային սահմանի վրա կա 4 անցումային կետ՝ «MATAL» (Տավուշի հատվածում), «ELSIV» (Գեղարքունիք), «PEMAN» (Գեղարքունիք), «VETEN» (Գեղարքունիք): Սրանցից առավել ակտիվ կիրառվում են առաջին երեքը:

Նիդերլանդական աղբյուրը նշում է, որ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ բախման հավանականությունը բավականին մեծ է: «Այս կոնֆլիկտում Ադրբեջանի նպատակն, ըստ էության, իր տարածքի միացումն է Նախիջեւան էքսկլավին: Սա Ադրբեջանին ուղիղ ցամաքային կապ կապահովի դեպի իր ամենամերձավոր դաշնակիցը՝ Թուրքիա: Սա նշանակում է, որ Ադրբեջանի նպատակը հավանական կոնֆլիկտում լինելու է Հայաստանի հարավի անեքսիան՝ բռնակցումը: Փոքր հավանականություն կա, որ զորքերի ներկա կուտակումը կօգտագործվի որպես քաղաքական քայլ՝ «խաղաղության» բանակցություններում կոնկրետ արդյունքների հանգեցնելու նպատակով: Եթե լայնածավալ առճակատում սկսվի տարածաշրջանում, ապա օդային փոխադրումները մեծապես ազդեցություն կկրեն դրանից, քանի որ վտանգավոր կլինի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքների հարեւանությամբ որեւէ տեղ ճամփորդելը: Դա նաեւ կփակի Եվրոպայի ու Ասիայի միջեւ առեւտրային ավիացիայի եւս մի տարբերակ»,- գրել է «Dyami»-ն, որը նույնատիպ հաղորդագրությամբ հանդես էր եկել նաեւ սեպտեմբերի 8-ին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին