ԿՀՀ բնակչության մեծամասնության համար ընդունելի չէ, որ Արցախի ժողովուրդը փոքրամասնության կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում․ «GALLUP»
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մի շարք հարցերի վերաբերյալ արված «Բյուրեղացում» խորագրով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հետազոտության արդյունքները։
«Ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում» հարցի պատասխաններն ունեն հետևյալ պատկերը՝ 94․2%-ը կարծում է, որ ընդհանրապես ընդունելի չէ, ավելի շուտ ընդունելի չէ՝ կարծում է 3․2%-ը, 1%- կարծում է, որ միանշանակ ընդունելի է։
Ավելացնել նոր մեկնաբանություն