Բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ. Շառլ Միշել․ «Ազատություն»

Թեև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ։ Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ո՞րն է մտավախության հիմքը, որ արևմուտքից շարունակ զգուշացումներ են տրվում Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ:

«Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը», - ասել է Միշելը։

Չնայած տարածաշրջանի խաղաղությանը նպաստելու արևմուտքի ջանքերին՝ փաստացի, Եվրամիության ու Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունները վերջին մեկ ամսվա ընթացքում դադարել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկը մյուսի ետևից արդեն երեք հանդիպում է մերժել՝ տարբեր պատճառաբանություններով։

«Տպավորություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը ձգձգում է գործընթացը և մոլորեցնում է ձեզ», - «Ազատության հարցին Միշելն արձագանքել է՝ Բրյուսելը լավատես է, և «շարունակում է նոր հանդիպում կազմակերպելու փորձերը»։

Բաքուն, սակայն, բարձր մակարդակով հանդիպման համաձայնություն դեռ չի տվել։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները