
Ադրբեջանցի օկուպանտների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրը
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը․
«Բռնազավթված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են թիրախավորել հայկական արժեքները։ Այս անգամ ադրբեջանցի օկուպանտների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրը։ Օրերս ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Տեսանյութ ակնհայտ վիրավորանք է պարունակում ուղուղված հանուն հայրենիքի նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին։
Հաշվի առնելով մեր հայրենակիցների ծանր ապրումները և անդառնալի կորուստները տեսանյութ չենք հրապարակում։
Այս ամենը ևս մեկ անգամ ևս է որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն