
Ոսկեպարի կոտորած
1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի ու ծանր հրետանու օգտագործմամբ փակում են Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակչի։
Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկից բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերեվարվել ու տեղափոխվել են Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ (Գանձակ) քաղաքի բանտ, որտեղ նրանցից 3-ը մահացել են։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարել են և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնել նաև գյուղում գտնվող ու բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, որոնք նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների են ենթարկվել։
Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծությունից զոհվել է Ոսկեպար գյուղի ևս 3 խաղաղ բնակիչ։
Ավելացնել նոր մեկնաբանություն