145

Կիրանցում կադաստրի «սխալ» փաստաթղթերի ու սահմանի մասին

Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել Տավուշի մարզից՝ գրելով. «Էս քարտեզի/պատճենի կտորում (նշվում ա 1980 թ․), Կիրանցի կամուրջն ու հարակից տարածքը ՀԽՍՀ/ՀՀ-ին են պատկանում։ 

Քարտեզը պատրաստել ա «Հայպետհողշիննախագիծ» պետական նախագծային ինստիտուտը (Государственный проектный институт по землеустройству "Армгипрозем")։

Խոսեցի ինստիտուտի նախկին տնօրեն Սերգեյ Հարությունյանի հետ (համ ԽՍՀՄ, համ ՀՀ տարիներին): 80-ականներին Վլադիմիր Մովսիսյանի (Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ) հետ անձամբ մասնակցել ա Ադրբեջանի հետ ամբողջ սահմանի ճշգրտման գործընթացին։  

* «Հայպետհողշիննախագիծ»-ը գործում էր ՀԽՍՀ Գյուղնախին կից, պաշտոնական կառույց էր։ 
* Իրանց կազմած քարտեզները համընկնում էին Մոսկվայի ու Բաքվի քարտեզների հետ։ Ադրբեջանում (ու ոչ միայն) նույն ինստիտուտից կար, ինքն էր կազմում ("Азгипрозем"): 
* ԽՀՍՄ ԳՇ-ն օգտագործում էի նույն քարտեզները (Գեոդեզիայի ինստիտուտի), բայց սահմանները գծում էին իրանց նպատակահարմարությունից ելնելով։ 
Սահմանների ճշտման ժամանակ դրանց վրա չէին հիմնվում: Դրա համար էլ երբեք նման սահման չի էղել Կիրանցում։ 
* Էս նույն ինստիտուտը 1983 թ․ թողարկել ա "Генеральная схема использования земельных ресурсов Армянской ССР до 2000 года"․ 
1984 թ․՝ «Հայկական ՍՍՀ հողերի կադաստրային գնահատումը»։ 
* Ինստիտուտը շարունակել ա գործել նաև Սովետի փլուզումից հետո։ Կադաստրային փաստաթղթերը գյուղացիներին տրվել են իրանց քարտեզների ու իրանց հանձնաժողովի մասնակցությամբ։ 
* Հարությունանը բացառում ա, որ Կիրանցում կամ այլ սահմանային վայրում կադաստրի թղթերը Ադրբեջանի ԽՍՀ տարածքների վրա տրված լինեն։ 
* Կադաստրի կոմիտեն էս պահին օգտագործում ա «Հայպետհողշիննախագծի» ու Գեոդեզիայի ինստիտուտի քարտեզները։
* Շուռնուխի Ադրբեջանին տրված տները ՀԽՍՀ տարածքում էին»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն