21

Բաքվին միջադեպերի հետաքննության մեխանիզմ պե՞տք է. պատգամավորը` Փաշինյանի առաջարկի մասին․ «Sputnik Արմենիա»

Բաքուն դժվար թե համաձայնի Հայաստանի իշխանությունների` սահմանին միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու գաղափարին։ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը դիվանագիտական ուղիներով Բաքվի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմ։ Դա արվել է Բաքվի կողմից հնչեցրած մեղադրանքներից հետո, երբ հայտարարում են ՀՀ ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի իբր խախտումների մասին։

Պատգամավորը շեշտում է, որ Բաքուն միշտ օգտագործել է և այժմ էլ շարունակում է իր զինանոցում պահել 2 գործիք` սահմանային լարվածության աճի ճանապարհով բանակցային գործընթացի վրա ճնշման գործադրումը և մեդիատիրույթում հակահայկական քարոզչությունը։

Ըստ Աբրահամյանի` քանի դեռ Բաքուն իրական խոչընդոտի չի հանդիպում նման մարտավարության համար, նա դրանից հրաժարվելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Ստացվում է, որ Երևանի առաջարկն էլ, մեղմ ասած, հազիվ թե Բաքվում էնտուզիազմով ընդունվի»,- ասաց պատգամավորը։

Աբրահամյանը հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում հետաքննությունների մեխանիզմի ստեղծման գաղափարը սկսել է քննարկվել դեռևս 10-15 տարի առաջ՝ Արցախի շփման գծի հետ կապված: Նրա խոսքով` այն ժամանակ այդ մոտեցումն ակտիվորեն առաջ էր տանում Հայաստանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սատարում էին դա։ Հարցը նոր հրատապություն է ստացել 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, քննարկվել են անգամ հետաքննության մեխանիզմների ներդրման տեխնիկական մանրամասները:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելացնել նոր մեկնաբանություն