Submitted by H.Aslanyan on
ԱԳՆ

Շվեյցարիայի գործադիր մարմինների կողմից արցախահայության վերադարձի վերաբերյալ համաժողովի մասին հայկական կողմին ուղղված առաջարկ չի եղել. ԱԳՆ

Հունվարի 31-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել արցախահայության վերադարձի վերաբերյալ Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևի մասին։

Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք. «Հունվարի 21-ին Շվեյցարիայի Խորհրդարանի Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։ Դրանից առաջ էլ Շվեյցարիայի Խորհրդարանի Ստորին պալատն էր կողմ քվեարկել այս նախագծին։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարն այդ քվեարկությունից հետո իրենց խորհրդարանականների մոտ հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պաշտոնապես դեմ են արտահայտվել միջազգային այդ համաժողովի անցկացմանը: Ձեր սխալների արդյունքում արդեն Արցախ ենք կորցրել, արցախահայերը թողել են իրենց տներն ու դուրս են եկել, ինչո՞ւ եք դեմ արտահայտվել արցախահայերի վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևին, ինչո՞ւ եք խանգարում, ինչո՞ւ չեք աջակցում, որ այդ բանաձևն անցնի, առավել ևս, որ Շվեյցարիայի խորհրդարանը Հայաստանից դրա դիմաց ոչինչ չի խնդրում, իրենք են հետագայում բանակցելու Ադրբեջանի հետ»:

Լսելով հարցը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, թե հարցի հետ ոչ մի անգամ չի առնչվել:

Ճշտող հարցին՝ Կառավարությունը որևէ կերպ դեմ չի՞ արտահայտվել դրան, Փաշինյանը պատասխանել էր. «Ես այդ թեմայի հետ առաջին անգամ եմ առնչվում, ինձ չի եկել-հասել այդպիսի թեմա, որ ես ինչ-որ ձևով ռեակցիա տայի: Բայց մյուս կողմից, եթե չեմ սխալվում, այդ թեմայի վերաբերյալ իմ հրապարակային դիրքորոշումն արտահայտել եմ»։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը խոստացավ մեր հարցադրմանն անպայման գրավոր պատասխանել։

Մինչև փետրվարի 14-ը մենք սպասեցինք Նիկոլ Փաշինյանի խոստացած պատասխանին, սակայն պատասխան չեղավ, ուստի որոշեցինք նույնը հարցը ևս մեկ անգամ ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ուղարկելով գրավոր հարցադրում։

Երեկ ԱԳ նախարարությունից տեղեկացրեցին, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը նրան ուղղված մեր գրավոր հարցումը հասցեագրել է ԱԳՆ-ին, որպեսզի այդ գերատեսչությունը պատասխանի։

Նշեմ, որ բացի վերոնշյալ հարցից, Նիկոլ Փաշինյանին ուղղել էինք նաև հետևյալ հարցերը՝

2. Շուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի։ Նախ, ինչո՞վ է դա պայմանավորված, որ նման կարևորություն ունեցող գերտերության հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերություններն այդ վիճակում են, և դա աննախադեպ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:

3. Արդյոք Հայաստանը չի՞ պատրաստվում դուրս գալ հակաչինական կրոնական ազատության ալյանսից, որի մասին անգամ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն էր ասել, որ այդ ալյանսը հակաչինական բնույթ ունի: Առավել ևս, որ ըստ մասնագետների, փաստացի, այդ ալյանսն ավելի քան 4 տարի է՝ չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել:

Արտգործնախարարությունից մեր առաջին հարցին տվել են հետևյալ պատասխանը.

«Շվեյցարական կողմը, ինչպես և այլ միջազգային գործընկերներ, արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով։

Հայտնում ենք, որ Ձեր կողմից վկայակոչվող Շվեյցարիայի կողմից համաժողովի անցկացման գաղափարը պատգամավորական է և դեռ քննարկվում է Շվեյցարիայի խորհրդարանի «Peace Forum for Nagorno Karabakh. Enable the return of the Armenians», համաժողովի անցկացման միջնորդությունը 2024 թվականի հունվարի 21-ին հավանություն է ստացել Շվեյցարիայի կանտոնների խորհրդի (խորհրդարանի Վերին պալատ), արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից և հաջորդ փուլով դեռ քննարկվելու է հենց Կանտոնների խորհրդի կողմից։

Շվեյցարիայի գործադիր մարմինների կողմից այս համաժողովի վերաբերյալ հայկական կողմին ուղղված առաջարկ չի եղել, համապատասխանաբար՝ Հայաստանը հրաժարվելու կամ դեմ լինելու դիրքորոշում չի արտահայտել։

Հայտնում ենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, դրանում քննարկվող հիմնական հարցերի շուրջ, մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ շվեյցարական կողմի հետ մենք ունենք շարունակական երկխոսություն, որի շրջանակներում ըստ հետագա զարգացումների, կշարունակենք ներկայացնել առանցքային խնդիրների հասցեագրման ուղղությամբ ներգրավվածության, աջակցության մեր տեսլականը»։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News