Submitted by H.Aslanyan on
Եկեղեցի

Վեհափառը և 6 եպիսկոպոսները չեն ներկայանա օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստին. փաստաբան

Արա Զոհրաբյանը հայտնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում (ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15), դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները:

Հիշեցնում եմ, որ ըստ մեղադրանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։

Հետևաբար դատարանի առջև դրված առաջին և հիմնական իրավական հարցը պետք է լինի հետևյալը. կարո՞ղ է արդյոք եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը՝ որպես ինքնուրույն հոգևոր-կանոնական ակտ ինքնին ճանաչվել քրեորեն պատժելի «խոչընդոտում»։

Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները պետության համար սահմանում են ոչ միայն ընդհանուր չեզոքության պահանջ, այլև ուղղակի պարտականություն՝ չմտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարման ու կանոնական կյանքի ոլորտ։

Եպիսկոպոսի ձեռնադրությունը, նրա հոգևոր կարգավիճակի պահպանումը, կարգապահական պատասխանատվությունը և կարգալուծումը հենց այդ ներքին կյանքի առանցքային տարրերն են։

Պետությունը չի ձեռնադրում եպիսկոպոս։

Պետությունը չի շնորհում եպիսկոպոսական աստիճան։

Պետությունը չի որոշում հոգևորականի վարքագծի՝ Եկեղեցու կանոններին համապատասխանությունը։

Հետևաբար պետությունը չի կարող նաև որոշել, որ կոնկրետ անձը, անկախ Եկեղեցու բարձրագույն կանոնական իշխանության որոշումից, պետք է շարունակի համարվել եպիսկոպոս, թե՝ ոչ։

Երբ պետությունը կարգալույծ հռչակելու տնօրինությունն ինքնին կապում է աշխարհիկ դատական ակտի խոչընդոտման հետ, ապա պետությունն իրեն է վերապահում հոգևոր կարգավիճակի վերջնական որոշման իրավասությունը։ Այսինքն, միջամտում և քննարկման առարկա է դարձնում հոգևոր տնօրինության բովանդակությունը: Դա արգելված միջամտության ուղղակի օրինակ է։ Սույն գործով միջամտության աստիճանը առավել բարձր է, քանի որ կիրառվում է քրեական պատասխանատվության սպառնալիք»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը