
Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է apa.az-ը։
«Անսահման եղբայրություն IV» բազմազգ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերին: Դրանց նպատակն է բարձրացնել մասնակից երկրների համատեղ օպերատիվ կարողությունները և նպաստել տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
Հունիսի 10-ին Բաքվում կայացել է«Անսահման եղբայրություն IV» բազմազգ զորավարժությունների պլանավորման համաժողովը։
Ավելացնել նոր մեկնաբանություն