Submitted by H.Aslanyan on
Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հասարակությունը պատերազմ չի ուզում, բայց դա նշանակություն չունի, քանի որ այնտեղ դիկտատուրա է. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմն այս էլ որերորդ օրն է՝ հետևողականորեն ապատեղեկություն է տարածում սահմանին հրադադարի խախտման վերաբերյալ, հայկական կողմից էլ հնչում են հայտարարություններ՝ ի պատասխան դրան: Ի՞նչ նպատակներ են հետապնդում կողմերը:

– Փաշինյանը կարծում է, թե այս կերպ կկարողանա Ալիևին դնել այնպիսի իրավիճակում, որ նա չկարողանա գնալ պատերազմի, բայց իրավիճակը բոլորովին հակառակն է: Փաշինյանն այս ամբողջ ընթացքում Ալիևին ցույց է տվել, որ ինքը գործընթացի մեջ պատրաստ է զիջումների, այսինքն՝ Ալիևը մաքսիմալի հասել է գործընթացի միջոցով, հիմա Փաշինյանն ուզում է ասել, որ գործընթացն ավարտվել է, ու պետք է թուղթ ստորագրվի, Ալիևն էլ ասում է՝ ոչ, գործընթացն ավարտված չէ, կան բազմաթիվ այլ կետեր, որոնք պետք է կատարես: Հենց սա է, որ փակուղային իրավիճակ է ստեղծում, թեկուզ հենց այն պատճառով նաև, որ միջնորդ չկա, հիմա Փաշինյանն ո՞ւմ է զանգելու, ասի՝ Ալիևին ասեք, թող ստորագրի այդ թուղթը: 

Երաշխավոր չկա, Ալիևն էլ չի ուզում ստորագրել այդ թուղթը, մարդիկ պարզ խոսում են այդ մասին, ու այս փակուղային վիճակը, որն արվում է փաստացի մեր շահերի նվաստացման գնով, Ալիևին ավելի է լարում, նոր ապատեղեկատվական հաղորդագրություններ են տարածում, ինչը ցույց է տալիս, որ իրենք չեն հրաժարվելու այդ գործելաոճից, այստեղ այլ մեխանիզմներ պետք է գործի դրվեն:

– Ի՞նչ մեխանիզմներ:

– Քանի օր է՝ այդ պրոպագանդան շարունակվում է, որովհետև Ադրբեջանը փորձում տրամադրություններ հասկանալ՝ ի՛նչ ծավալի գործողությունների կարող է գնալ, որպեսզի զերծ մնա ավելորդ արձագանքներից, զանգերից կամ կարո՞ղ է արդյոք գնալ, թե չէ: Ու եթե Փաշինյանն այսօր գրառումներ անելու փոխարեն ուղղակի զանգեր կատարեր որոշ մայրաքաղաքներ ու դրդեր, թեկուզ փակ խողովակներով, Ալիևին փոխանցել ազդակներ, որ ագրեսիան ընդունելի չէ, տարբերակ չէ այս փուլում, սա որոշակի ժամանակահատվածով կզսպեր ագրեսիան, բայց երկարաժամկետ առումով Հայաստանն այս իշխանության ու իրենց ներդրած «տրամաբանության» ներքո չի կարողանա Ադրբեջանին զսպել: Փաշինյանն իր քայլերով նորմալ է դարձրել ուժի, ուժի սպառնալիքի կիրառմամբ զիջումների գնալը, ու Ալիևը մեծ ուրախությամբ դա ընդունել է:

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ ադրբեջանական հանրությունը, ընդդիմադիր թևի ներկայացուցիչները ի՞նչ վերաբերմունք ունեն հնարավոր պատերազմի վերաբերյալ, ցանկություն ունե՞ն նորից պատերազմելու: Ի՞նչ տրամադրություններ են ընդհանրապես այս առումով:

– Ոմանք տարածել էին մեկնաբանություններ՝ պատերազմական հռետորաբանություն պարունակող գրառումների տակ, որ հասկանում են, որ Ադրբեջանն է հետաքրքրված դրանով, որ Հայաստանը դա չի ուզում և այլն: Նման գրառումներ կան, բայց պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը հանրային տրամադրություններով շարժվող պետություն չէ, այնտեղ մեկ անձի կառավարում է՝ դիկտատուրա, ու նա է որոշում՝ ինչ անել, հաստատ մարդիկ դուրս չեն գալու փողոց ու ասեն՝ մի հարձակվիր Հայաստանի վրա: Իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցողները բոլորն անխտիր բանտում են, ավելին՝ բանտում են հատկապես նրանք, որոնք երբևէ արտահայտվել են Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին: Սոցցանցերում կան քննարկում, տրամադրություններ, որ իրենք չեն ուզում պատերազմ, որովհետև Լեռնային Ղարաբաղում Ալիևի ագրեսիայից հետո հասարակ ժողովուրդը ոչինչ չի շահել, այնտեղ ամբողջությամբ Ալիևի ու Էրդողանի ընտանիքներին պատկանող բիզնեսներն են, ինչ մասին կան բազմաթիվ զեկույցներ: 

– Ադրբեջանը հիմա ունի՞ միջազգային կոնսենսուս, որ թեկուզ լոկալ ռազմական գործողությունների գնա:

– Չէ՛, բացառվում է, եթե լիներ՝ նա ավելի վաղ կգնար նման գործողությունների: 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել