Բանակին հրահանգել ենք ավելացնել Իրանի ռազմավարական թիրախների վրա հարձակումների ինտենսիվությունը. Կաց
Իսրայելի պաշտպանության նախարար Կացի հայտարարությունը
«Վարչապետի հետ ես հրահանգել եմ Իսրայելի պաշտպանության բանակին ավելացնել Իրանի ռազմավարական թիրախների և Թեհրանի կառավարական կառույցների վրա հարձակումների ինտենսիվությունը։
Իրանցի վախկոտ բռնապետը նստած է պաշտպանված բունկերի խորքում և թիրախային կրակոցներ է արձակում Իսրայելի հիվանդանոցների և բնակելի շենքերի վրա։
Սրանք ամենածանր տեսակի պատերազմական հանցագործություններ են, և Խամենեին պատասխանատվություն կկրի իր հանցագործությունների համար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն