
Եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի առանց իրական խաղաղության համաձայնության, տարածաշրջանը կվերածվի «Ղարաբաղի». Մեդինսկի
Եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով՝ առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական «Ղարաբաղի»:
Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
«Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի՝ հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել: Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները»,- ասել է Մեդինսկին:
Ավելացնել նոր մեկնաբանություն