Submitted by H.Aslanyan on
Սթիվ

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական կարգավորմանը. կարծում եմ՝ 2-ն էլ կարող են միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է՝ Սպիտակ տունն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին տեղի կունենա Աբրահամյան խաղաղության համաձայնագրերի հավանական ընդլայնում. նրա կանխատեսմամբ՝ համաձայնագրերին կարող են միանալ և Հայաստանն ու Ադրբեջանը:

Աբրահամյան խաղաղության համաձայնագրերը ներդրվել են Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում: Դրանց նպատակն է տասնամյակների ընթացքում առաջին անգամ համոզել արաբական մի շարք երկրների պաշտոնապես կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Համաձայնագրերին առայժմ միացել են ԱՄԷ-ն, Բահրեյնը և Մարոկկոն։

Սակայն Աբրահամյան համաձայնագրերի առաջընթացը փակուղու առաջ էր հայտնվել այն բանից հետո, երբ Թրամփը հեռացել էր Սպիտակ տնից՝ տեղը զիջելով դեմոկրատ Ջո Բայդենին. վերջինիս նախագահության ժամանակ նոր երկրներ չեն միացել համաձայնագրերին:

Ուիթքոֆը շոկային կանխատեսում է արել առ այն, որ Լիբանանը, որտեղից գործում է Իսրայելի դեմ պայքարող «Հեզբոլլահ» շիական շարժումը, և Սիրիան, որտեղ իսլամիստ առաջնորդը տապալել է Բաշար ալ Ասադի կառավարությունը, շուտով կարող են միանալ Իսրայելի հետ Աբրահամյան համաձայնագրերին: Որպես հավանական գործընկեր նա նշել է նաև Լիբիան, Հայաստանը և Ադրբեջանը։

«Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանի և նույնիսկ Սիրիայի պարագայում կարգավորման ներուժը: Նրանց կողմից ուժեղ դրական արձագանքներ են եղել: Նույնը կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ: Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին միանալը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ: Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտության կարգավորմանը, վերջնական կարգավորմանը: Երկուսն էլ, կարծում եմ, կարող են պատրաստ լինել միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին: Այսպիսով, դա մեծ նախաձեռնություն է նախագահի կողմից: Նա հավատում է դրան: Այն նպաստում է ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Մենք  շատ լավ թիմ ունենք... Ես իսկապես վստահ եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կունենանք չորս կամ հինգ, գուցե վեց երկրներ, որոնք կկնքեն Աբրահամյան խաղաղության համաձայնագրերը, և դա մեծ ազդանշան կլինի աշխարհին նախագահ Թրամփի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին՝ աշխարհում խաղաղություն և կայունություն խթանելու համար», - եզրափակել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը