Submitted by H.Aslanyan on
Գեղարդ

Հայկական տեղանունների թյուրքականացումը․ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Օտար տիրապետությունների հաստատումը Հայաստանում, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, մշակութային, քաղաքական հետևանքներից բացի, ունեցել է նաև ոչ պակաս վտանգավոր մեկ հետևանք ևս՝ հայկական տեղանունների օտարականացումը, որը կատարվել է փոխառությունների միջոցով։ Հրաչյա Աճառյանի տվյալներով՝ 20-րդ դարի սկզբին Կոստանդնուպոլսի բարբառում կար մոտ 4000 թուրքերեն բառ, Վանի բարբառում՝ 2100, Ղարաբաղի բարբառում՝ 700, Երևանի բարբառում՝ մինչև 800։ Այս մասին տեղեկացնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Թյուրքական լեզուների թողած ամենամեծ և վտանգավոր ազդեցությունը կրել են պատմական Հայաստանի տեղանունները՝ բնակավայրեր, աշխարհագրական վայրեր, քրիստոնեական սրբատեղիներ և այլն։ Տեղանունների թյուրքացումն սկսվել է 13-րդ դարից և ավելի հաճախակի բնույթ ստացել 16-17-րդ դարերում՝ օսմանյան և սեֆյան տիրապետությունների հաստատմանը զուգահեռ։

Հայկական տեղանունների յուրացումը կատարվել է խոսակցական մակարդակում, երբ դրանք պարզապես հարմարեցվել են թյուրքերենի հնչյունական առանձնահատկություններին՝ ստանալով նոր հնչողություն։ Օրինակ՝ Ագարակ-Էքրեք, Աղստև-Աղստաֆա, Գավառ-Գևեռ, Կարկառ-Գյառգյառ, Հարժիս-Յայջի, Ձագեձոր-Զանգեզուր, Շահապոնք-Շահբուզ, Շիրակ-Շորագյալ, Վանք-Ֆենք, Կումայրի-Գյումրի, Կարս-Ղարս և այլն։

Փոխառություններ են եղել նաև պատճենումների միջոցով, երբ բառն ստեղծվել է այլ լեզվի, տվյալ դեպքում՝ հայերենի համապատասխան միավորի կազմության ընդօրինակմամբ։ Տեղանունների այդ շարքն ամենամեծ խումբն է կազմում՝ Ազնվաձոր-Գեոզալդարա, Աղջկաբերդ-Ղըզղալա, Ամուլսար-Ղըսըրդաղ, Արեգունի-Գյունեյ, Ծաղկուտ-Գյուլլիջա, Կարմիրաղբյուր-Ղըզըլբուլաղ, Ձորագյուղ-Դարաքենդ, Մոխրոց-Քյոմուռլու, Ջերմուկ-Իստիսու, Սև լիճ-Գարա գյոլ և այլն։ Գործընթացները եղել են նաև իմաստային-հնչյունական պատճենումների տեսքով, երբ հայերենից թյուրքերենին անցած անվանումները՝ թե՛ հնչյունական կազմով և թե՛ իմաստով, համապատասխանում են նախաձևին՝ Աղբերք-Աղբուլաղ, Աղխասար-Ախիդաղ և այլն։ Կան տեղանվանումների պատճենումներ, որտեղ թյուրքերեն են թարգմանվել միայն տեղանվան եզրերը՝ պահպանելով բուն անունը՝ Այրիգետ-Այրիչայ-Այրիսու և այլն։

Տարածված էր նաև բնակավայրերին նոր անուններ տալը՝ փորձելով ջնջել նրանց ազգային պատկանելությունը։ Անվանափոխվում էին անգամ քրիստոնեական սրբավայրերը։

Եթե միջնադարում տեղանունների թյուրքացումը տարերային էր, ապա հետագայում, լավ հասկանալով դրա ռազմավարական նշանակությունը, այն միտումնավոր և ուղղորդված բնույթ էր կրում:

Հայկական տեղանունների նախնական, այն է՝ հայկական տարբերակները, կարելի է գտնել ժամանակի պատմագրական բազմաթիվ աղբյուրներում ու քարտեզներում, այդ թվում՝ օսմանյան։

Երիտթուրքական իշխանությունները նույնպես չափազանց կարևորում էին «ոչ մուսուլմանական» տեղանունները վերափոխելու գործը։ Օսմանյան կայսրությունում տեղանունների համակարգված թյուրքացմանն էր նպատակաուղղված 1913 թվականի մայիսի 13-ին ընդունված «Գաղթականների բնակեցման կանոնադրություն» փաստաթուղթը։ Երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշայի՝ 1916 թվականի հունվարի 5-ի հրամանագրով պահանջվում էր Օսմանյան կայսրության հայերեն, հունարեն և բուլղարերեն տեղանունները փոխել թյուրքականի։

Սուլթանական, ապա՝ երիտթուրքական ու հանրապետական Թուրքիայի որդեգրած այդ նույն քաղաքականությունն Այսրկովկասի արևելյան հատվածներում և Ադրբեջանի Հանրապետության իշխանության ներքո հայտնված հայկական բնակավայրերի նկատմամբ իրականացրին Մուսավաթական, Խորհրդային Ադրբեջանի և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները։

Այսպիսով՝ հայկական տեղանունների աղավաղման ու սեփականացման ճանապարհով փորձ է արվել վերացնել, ջնջել հայ ժողովրդի պատմությունն ու յուրացնել նրա պատմական ու մշակութային ժառանգությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը