
Հռոմի պապը հաստատել է, որ պատրաստ է ընդունել ՌԴ-Ուկրաինա խաղաղության շուրջ բանակցությունները
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր պատրաստակամությունը՝ Վատիկանում հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ փորձելով վերջ դնել կողմերի միջև պատերազմին:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մելոնիի գրասենյակի տարածած հաղորդագրությունը։
«Ստանալով Սրբազան Հոր՝ Վատիկանում կողմերի միջև հաջորդ բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության հաստատումը, վարչապետը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի Լևոն XIV պապին՝ խաղաղությանը նրա անդադար հանձնառության համար»,- ասել է Մելոնին։
Ավելացնել նոր մեկնաբանություն