Submitted by H.Aslanyan on
Իրան

Իրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի «ժամանակը, բնույթը և մասշտաբը». Իրավանի

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է այն բանում, որ նրան հաջողվել է ստիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել Արևմուտքի «կեղտոտ աշխատանքը»՝ «Միացյալ Նահանգներին ներքաշելով ևս մեկ թանկարժեք և անհիմն պատերազմի մեջ»։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Իրավանին ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ անվանել է «միջազգային իրավունքի հստակ և կոպիտ խախտում» և նշել, որ Թեհրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի «ժամանակը, բնույթը և մասշտաբը»։

Իրավանին ասել է, որ մինչ Իրանի արտգործնախարարն այս շաբաթ բանակցություններ էր վարում մի քանի եվրոպացի գործընկերների հետ, «Միացյալ Նահանգները որոշեց ոչնչացնել այդ դիվանագիտությունը»։

«Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել այս իրավիճակից։ Արևմտյան երկրների տեսանկյունից Իրանը պետք է «վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։ Սակայն, ինչպես նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը, ինչպե՞ս կարող է Իրանը վերադառնալ այն բանին, որից երբեք չի հեռացել»,- ասել է Իրավանին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Զելենսկի
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ հանդիպումից
Արայիկ
Բաքվում ավարտվել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները
Թրամփ
Սա Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր. Նեթանյահու
Իհպկ
ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային
Լուդաթյան
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին
Զելենսկի
Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում
Կարդ
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Արարատ
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին
Համաս
Al Arabiya․ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում փուլային զինաթափմանը
Պուտին
Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով. քաղաքագետ
Էնդի
Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ցախալ
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին սպանելու մասին
Հորմուզ
Իրանը և Օմանը փորձում են պայմանավորվել Հորմուզով նավագնացության վերսկսման շուրջ
Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ
Զախարովա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա
Պուտին
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Սիրանուշ
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
Ամալյան
Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է․ Ամալյան
Սիրիա
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը
Հարված
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց. զոհեր կան
Շարաա
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ Ալ-Շարաա
Ըմբիշ
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ
Բաղայի
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Տիգրան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
Արաղչի
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ, կդառնա Իրանի ԶՈւ օրինական թիրախ. Արաղչի
Թրամփ
Թրամփը հայտնել է, որ առայժմ Իրանի հետ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
ԱՄՆ
Միջուկային համաձայնագիրը չի իրականանա առանց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման. ԱՄՆ պայմանը Սաուդյան Արաբիային
Զելենսկի
Զելինսկին կայցելի ԱՄՆ. հնարավոր է հանդիպում Թրամփի հետ
Վբ
Ուկրաինան կրկին հարվածել է Wildberries-ի պահեստներին
Տիգրան
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում