
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել կիրակի օրը Մասկատում», – նրա խոսքերն է մեջբերում Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն