«Սպառնալիքներն իսկապես լսելի են, լսելի են նաև վերջնագրերը, մենք նման մեթոդները համարում ենք անտեղի, դատապարտում ենք դրանք, համարում ենք իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց»,- ասել է Ռյաբկովը։

Իրանի վրա հարձակման հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար, քանի դեռ «գնացքը չի գնացել», պետք է պայմանավորվել. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ին

Մոսկվան անտեղի է համարում Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքները և դատապարտում նման մարտավարությունը։ Այս մասին «Մեժդունարոդնայա ժիզն» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Սպառնալիքներն իսկապես լսելի են, լսելի են նաև վերջնագրերը, մենք նման մեթոդները համարում ենք անտեղի, դատապարտում ենք դրանք, համարում ենք իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց»,- ասել է Ռյաբկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է ուժային որոշումներին, ագրեսիային, հարվածներին։

«Դրա հետևանքները, հատկապես, եթե միջուկային ենթակառուցվածքը հարձակման ենթարկվի, կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար: Ես նույնիսկ չեմ խոսում այն ​​մասին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Թեհրանի գործողությունների առումով, որոնց մասին իրանցի գործընկերները նույնպես խոսում են բացահայտ և հստակ: Այնպես որ, քանի դեռ ժամանակ կա և «գնացքը չի գնացել», մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ փորձելով համաձայնության հասնել ողջամիտ հիմքի վրա: Ռուսաստանն այստեղ պատրաստ է իր ծառայություններն առաջարկել Վաշինգտոնին, Թեհրանին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս հարցով», - ասել է դիվանագետը:

Այսօր Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է, որ դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց մենք ճնշման ու սպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա. այս մասին գրում է Tasnim-ը:

Օրերս Իրանը մերժել է ԱՄՆ նախագահի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկը՝ հայտարարելով, որ կբանակցի միայն 3-րդ երկրների միջոցով: Ի պատասխան Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը:

«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», - ասել է նա:

Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել Է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:

Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։ 

ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես ​​ պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», - նշել է ԱՄՆ նախագահը, որի նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:

Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:

Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, և երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն: Նրա 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացվելու դեպքում բավարար են վեց միջուկային ռումբի ստեղծման համար, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության: Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել:

Երկու շաբաթ առաջ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը բացահայտել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել էր նա։ Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բին Զայեդին Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։ Հետո նամակն առաքվել է Թեհրան:

Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեիին «կոշտ» էր: Մի կողմից նա առաջարկել է բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, բայց մյուս կողմից զգուշացրել է հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը: Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել և նշել է երկամսյա ժամկետ՝ գործարքի հասնելու համար, ասել են երկու աղբյուրներ։ Մինչ նամակն իրանցիներին հանձնելը, Սպիտակ տունը ԱՄՆ մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, տեղեկացրել է դրա բովանդակության մասին, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան և իրազեկ աղբյուրը:

Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է «խաբեություն», որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Խամենեին ասել է, որ չի աջակցում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել X-ի վերաբերյալ և չի բացառել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նամակի հեղինակները մեջբերել են ճշմարտության և արդարադատության կենտրոնի հաղորդագրությունը, որում նշվել էր, որ Բաքվում պահվող և ապօրինի ու շինծու դատական գործընթացների միջով անցնող հայ գերիներին ստիպում են կեղծ խոստովանություններ անել։   Պատգամավորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության ներկայացուցիչները կալանավորվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման և երկրամասից շուրջ 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո։
Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշnւմ գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցով
հե
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով նոր քննություն կիրականացվի
«Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը ճակատագրի բերմամբ հայտնվելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական դիմակայության սահմանին, կդադարի հետևել ազգային շահերին և Արևմուտքին թույլ կտա իրեն վերածել ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրագործման գործիքի», - եզրափակել է ՌԴ դեսպանը:
Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը, հայտնվելով ՌԴ-Արևմուտք դիմակայության սահմանին, կդադարի հետևել ազգային շահերին. Կոպիրկին
Հայաստանը մինչև 2024-ի հունվարը պնդում էր խաղաղության պայմանագրում ներառել «այսպես կոչված» (չակերտները՝ ԴԵՏՔ-Ի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը «գոյություն ունի միայն Հայաստանի երազանքներում»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հայաստանը մինչև 2024-ի հունվարը պնդում էր խաղաղության պայմանագրում ներառել «այսպես կոչված» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Ալիև
Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle
Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ապրիլի 2-ին պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում և կհանդիպի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ֆրանսիա
Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվում այսօր հարցաքննվել են այսպես կոչված «տուժողներ», որոնք նրա հետ ծանոթ չեն
Եվրոպական խորհրդարանի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա։  Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` քննարկումը կանցկացվի ապրիլի 3-ի նիստի ընթացքում։  Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա հանձնակատար Օլիվեր Վարհելին։
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
կողմնակալություն
«Աստծուց մոռացված դժբախտներ». Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կնոջ՝ Շուշան Ղազարյանի՝ արցախցիներին թիրախավորող մեկանաբանությունը
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին  մեղադրում են պաշտոնեական անփութության մեջ։
Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրում են անփութության մեջ
«Սպառնալիքներն իսկապես լսելի են, լսելի են նաև վերջնագրերը, մենք նման մեթոդները համարում ենք անտեղի, դատապարտում ենք դրանք, համարում ենք իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց»,- ասել է Ռյաբկովը։
Իրանի վրա հարձակման հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար, քանի դեռ «գնացքը չի գնացել», պետք է պայմանավորվել. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ին
Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Բաքվից պնդում են՝ ուժ են հավաքում «Զանգեզուրի միջանցքի» բացման համար. ադրբեջանագետ
իըքք
Թրամփը դժգոհ է Ուկրաինայի և Ռուսաստանի հայտարարություններից․ Սպիտակ տուն
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, և հատկապես՝ Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Նիկոլա Սարկոզիի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումները
«Երևանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար. Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պաշտոնական որոշում է կայացրել անդամակցել ԵՄ-ին»,- ասել է Ժուրավլևը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու Երևանի որոշումը։
Հրաժարվելով ՀԱՊԿ-ի ֆինասավորումից՝ Երևանը ցանկանում է շահել Արևմուտքի բարեհաճությունը. ՌԴ Պետդումայի պաշտոնյա
Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների առնչությամբ՝ կարևոր նկատելով միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության կանխման և տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցում։
Վեհափառը եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայերի հարցով
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:    Այս որոշումը կայացվել է Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցի հետ կապված: Վերջինս տարծաշրջանային այցի շրջանակում, իստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել և հրապարակել Արցախի դրոշը:    Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին հայտնել են, որ գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի դրա համար։     Ընդգծվել է, որ այս քայլը անընդունելի է
Ադրբեջանի ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանին խիստ բողոքի նոտա է հայտնել նախագահ Շտայնմայերի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ
Բաքուն պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների համար․ The Jerusalem Post
Բաքուն պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների համար․ The Jerusalem Post
Շտայնմայերը նախօրեին է ժամանել Երևան, ապրիլի 2-ին կլինի Բաքվում։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։  Այսօր Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գերմանիայի նախագահը Երևանում կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կլինի Դիլիջանում, Սևանում։
Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել, վավերացնել ու իրագործել խաղաղության պայմանագիրը
Վարդան Ոսկանյան  Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակությանը համոզել է, թե Հայաստանի հետ հնարավոր ցանկացած պատերազմ, իբր, տևելու է ընդամենը մի քանի օր։  Այս առումով արհեստածին  Ադրբեջանի առնվազն հասարակությունը պատրաստ չէ և չի էլ ցանկանում ունենալ լայնածավալ պատերազմ, որովհետև դեռ թարմ են 44-օրյա և Արցախի 1-օրյա պատերազմների ընթացքում մեր հասցրած խորը վերքերը։   Նման պատերազմն ավելորդ ռիսկայնություն է պարունակում նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել դրա
Իրանը պատրաստ է անուղղակի բանակցել ԱՄՆ-ի հետ. Հայաստանը լրջորեն կշահի, եթե կարողանա դառնալ նման բանակցությունների հարթակ. իրանագետ
«Մենք պատերազմի չենք ձգտում և այն չենք ցանկանում, սակայն եթե թշնամին փորձի վնասել մեր շահերը կամ հարձակվել մեր ժողովրդի վրա, նրանք պետք է իմանան, որ մենք պատասխան կտանք», - նշել է պաշտոնյան։
Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. ԻՀՊԿ հրամանատար
Արցախ
Զերծ մնալ Ադրբեջանի դեմ դատական գանգատներից հրաժարվելուց, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, բացառել Արցախի վերաբերյալ ապօրինի որոշումների ընդունումը. արցախցիների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին
Հիշեցնենք, որ այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է:
Աշոտ Նավասարդյանն ինչ իմանար, որ իրենից 30 տարի հետո ՀՀ-ում կարող են լինել ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն, Շուշին կհամարեն դժգույն քաղաք. Սերժ Սարգսյան
 ,,
Բաքվում պահվող հայերի հարցով մտահոգությունները փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին. Մանե Թանդիլյան
Սահմանապահ Խոզնավարում այս գիշեր կրակոցներն ավելի շատ են եղել  Սյունիքի սահմանամերձ Խոզնավար գյուղում գիշերն ավելի անհանգիստ է եղել, քան բոլոր նախորդ օրերին: Գյուղի բնակիչներից Մարգարիտա Հարությունյանը ABC media-ի հետ զրույցում պատմել է, որ ադրբեջանցիներն այս գիշեր կրակել են չորս անգամ:   «Այս գիշեր կրակահերթը չորս անգամ է եղել մարտի 27-ի երեկոյան 22:30-ին, կեսգիշերն անց 00:30-ին, 02:30 և 04:30-ին: Էս գիշեր ավելի անhանգիստ ենք եղել, ավելի շատ են կրակել: Ճիշտ է բնակիչների վրա չեն կրակում, օդ են կրակում, բայց
ԱՄՆ 60 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին
ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որում Ադրբեջանում 2024-ին կրոնական ազատության պայմանները նկարագրվել են որպես վատթար։ Զեկույցում ասվում է, որ որոշ հայ ռազմագերիներ ադրբեջանական գերության ընթացքում ենթարկվել են կրոնական ատելությամբ պայմանավորված բռնությունների։  «Հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդո
Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով. USCIRF
Հիմա մի անհամեստ հարց ունեմ, մեր ԱԳՆ-ն չի՞ արձագանքի, չէ՞, Իլհամ Ալիևի այս ելույթին, հանկարծ չարձագանքի էլի, հազիվ «խաղաղության» օրակարգը առաջ ենք բրդում, չշեղվենք էլի էդ «փառահեղ» ուղուց․․․ թե չէ՝ ատելության խոսք, պետական մակարդակով քարոզվող ռասիզմ, տենց բաները շատ երկրորդական են ու չպետք է մեզ շեղեն «ճշմարիտ» ուղուց։ Միջազգային դատական հայցերն էլ արագ հետ քաշեք, որ Ալիևն ավելի ոգևորվի, 15 րոպեում ոչ թե 11 անգամ հայերին կոչի «թշնամի», այլ ասենք՝ 111 անգամ»:
Ատելության խոսք, պետական մակարդակով քարոզվող ռասիզմ. ԱԳՆ-ն չի արձագանքի՞ Ալիևի ելույթին. Տաթևիկ Հայրապետյան
Շնորհակալություն եմ հայտնում սյունեցիներին հյուրընկալության համար։ Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը
Երեկ Գյումրու ավագանու ընտրություններին նախորդող դեբատի ընթացքում քաղաքապետի թեկնածուներից Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների և գյումրեցիների միջև։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը:   ««Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը դատապարտում և մերժում է նման գործելաոճն ու թեզերի տարածումը, քանի որ այն շատ ուղիղ իմաստով ջուր է լցնում թշնամու ջրաղացին և օգնում նրանց նպատակների իրականացմանը՝ այն է տարանջատել և մասնատել Հայաստանն ու հայերին։  Հայր
Հորդորում ենք Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուներին զգույշ և ուշադիր լինել իրենց հնչեցրած հայտարարություններում, տարանջատում չմտցնել արցախցիների ու գյումրեցիների, երևանցիների ու աշտարակցիների մեջ. «Հայաստան-Արցախ» ՀԵՄ
Վարդան Ոսկանյան  Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակությանը համոզել է, թե Հայաստանի հետ հնարավոր ցանկացած պատերազմ, իբր, տևելու է ընդամենը մի քանի օր։  Այս առումով արհեստածին  Ադրբեջանի առնվազն հասարակությունը պատրաստ չէ և չի էլ ցանկանում ունենալ լայնածավալ պատերազմ, որովհետև դեռ թարմ են 44-օրյա և Արցախի 1-օրյա պատերազմների ընթացքում մեր հասցրած խորը վերքերը։   Նման պատերազմն ավելորդ ռիսկայնություն է պարունակում նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել դրա
Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել. Վարդան Ոսկանյան