
Իսրայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից
Իսրայելը մտահոգություն է հայտնում, որ ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 տիպի գերձայնային կործանիչներ։ Ըստ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ նման գործարքը կվտանգի Իսրայելի ռազմական առավելությունը տարածաշրջանում։ Նա հայտարարել է, որ Իսրայելը կտրականապես կդիմադրի նման քայլի։
Այս մտահոգությունը ծագել է Թուրքիայի՝ Սիրիայում ռազմական ներկայությունը խորացնելու և մշտական ռազմաբազաներ ստեղծելու նախաձեռնությունների համատեքստում։
Բացի այդ գործընթացը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սերտ հարաբերությունների հետ։
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն