Submitted by H.Aslanyan on
Գրետա

Իսրայելի ուժերը զավթել են Գազա օգնություն տեղափոխող նավը, որի վրա էր նաև շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը

Իսրայելի ուժերը զավթել են մարդասիրական նավը, որը փորձել էր խախտել Գազայի վրա սահմանված նավային շրջափակումը, և այժմ նավը՝ իր 12 հոգանոց անձնակազմով, որոնց թվում է նաև ակտիվիստ Գրետա Թունբերգը, ուղևորվում է Իսրայելի նավահանգիստ, կիրակի հայտնել է երկրի ԱԳՆ-ն:

Բրիտանական դրոշի ներքո գործող Madleen նավը, որը ղեկավարում է պաղեստինամետ «Ազատության նավատորմի կոալիցիան», նպատակ ուներ երկուշաբթի օրը Գազա հասցնել խորհրդանշական չափով մարդասիրական օգնություն և ուշադրություն հրավիրել այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։

Սակայն, ինչպես հաղորդել է կոալիցիան, մինչև ափ հասնելը՝ գիշերը, նավը «գրոհվել է»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ավելի ուշ հաստատել է, որ նավը գտնվում է իսրայելական վերահսկողության ներքո։

«Ուղևորները շուտով կվերադառնան իրենց երկրներ», - գրել է նախարարությունը X սոցիալական հարթակում։

Հետագայում նախարարությունն ավելացրել է, որ բոլոր ուղևորները անվտանգ են և չեն վնասվել։

12 հոգանոց անձնակազմի կազմում են շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը և Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռիմա Հասանը։

«Ազատության նավատորմի անձնակազմը ձերբակալվել է իսրայելական բանակի կողմից միջազգային ջրերում՝ առավոտյան ժամը 2-ի սահմաններում», - գրել է Հասանը X-ում:

Նավը տեղափոխում էր փոքր քանակությամբ մարդասիրական օգնություն, այդ թվում՝ բրինձ և մանկական կեր։ Իսրայելի ԱԳՆ-ն նշել է, որ այդ օգնությունը կփոխանցվի Գազա՝ իրական մարդասիրական ուղիներով։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կիրակի օրը բանակին հրահանգել էր թույլ չտալ Madleen-ին հասնել Գազա՝ այդ առաքելությունն անվանելով ««Համաս»-ի օգտին ուղղված քարոզչական գործողություն»։

Իսրայելը Գազայի վրա նավային շրջափակում է սահմանել 2007 թվականից, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումն այնտեղ վերցրել է իշխանությունը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նավ
Թուրքիան Կիպրոսին մեղադրում է իր սահմանները խախտելու մեջ
Ջալալ
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին
Դրոշ
Բաքվում հայ ըմբիշի պատվին բարձրացվել է Հայաստանի եռագույնը
Զելենսկի
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ հանդիպումից
Արայիկ
Բաքվում ավարտվել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները
Թրամփ
Սա Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր. Նեթանյահու
Իհպկ
ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային
Լուդաթյան
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին
Զելենսկի
Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում
Կարդ
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Արարատ
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին
Համաս
Al Arabiya․ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում փուլային զինաթափմանը
Պուտին
Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով. քաղաքագետ
Էնդի
Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ցախալ
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին սպանելու մասին
Հորմուզ
Իրանը և Օմանը փորձում են պայմանավորվել Հորմուզով նավագնացության վերսկսման շուրջ
Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ
Զախարովա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա
Պուտին
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Սիրանուշ
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
Ամալյան
Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է․ Ամալյան
Սիրիա
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը
Հարված
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց. զոհեր կան
Շարաա
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ Ալ-Շարաա
Ըմբիշ
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ
Բաղայի
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Տիգրան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
Արաղչի
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ, կդառնա Իրանի ԶՈւ օրինական թիրախ. Արաղչի
Թրամփ
Թրամփը հայտնել է, որ առայժմ Իրանի հետ չի բանակցի նոր հրադադարի շուրջ