Submitted by H.Aslanyan on
Վահե

Կենսական անհրաժեշտություն է նոր քաղաքական իրականության հաստատումը, որը հետպատերազմյան վերականգնման իրական հնարավորություն կստեղծի

Իմպիչմենտի պրոցեսի շուրջ բանավեճը շատ ավելի խոր պրոբլեմ է ձևակերպում, քան՝ ստորագրություններ հավաքել-չհավաքելու դիլեման։ Այս խորհրդարանը վաղուց սպառված է, ինչն իրենով արդեն մեծ ռիսկ է, որովհետև այն իր գոյությունը չի դադարեցնում, բայց իշխանության այս որակի և արտաքին այս վտանգների պայմաններում դեռ մեկ տարի պետք է աշխատի։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Հայաստանի կենսական անհրաժեշտությունն է պահանջում, որ երեք խմբակցությունների քաղաքական ստատուս քվոն փոխվի։ Նոր քաղաքական իրականության հաստատումը երկրում նոր մթնոլորտ կստեղծի և հետպատերազմյան վերականգնման նոր, իրական հնարավորություն։

Սա այն ԱԺ-ն է, որը Արցախի շրջափակման 9 ամիսների ընթացքում ոչ մի բան չարեց պրոցեսներ գեներացնելու համար, չարեց որևէ փորձ՝ երկրում իրավիճակ փոխելու համար, ինչը միակ շանսն էր՝ Արցախում պլանավորված հայաթափման սցենարը կասեցնելու։

Այն ԱԺ-ն է, որն Արցախի կորստից մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ հետո հանգիստ աշխատում էր։

Այս խորհրդարանը ձևավորվել է պատմական ա´յլ իրավիճակում, երբ կար հայկական Արցախ, և հանգիստ շարունակել է աշխատել բոլորովին այլ պատմական պայմաններում, երբ Արցախն այլևս չկար։ Սա պատմական անոմալիա է, որը շատ երկար է հիշվելու։ Այսինքն կարելի է կորցնել հայրենիքի հատվածներ ու երկրում բան չփոխվի՞, շարունակել հանգիստ, «կառուցողական» օրենսդիր աշխատա՞նքը։

2021թ-ից հետո բոլոր խոշոր շարժումների անհաջողության հիմնական պատճառներից մեկը եղել է միտինգային հարթակի, հրապարակի և ԱԺ-ի աններդաշնակությունը։ Հարթակն այլ բան էր ասում, հրապարակն այլ բան էր ակնկալում, իսկ ԱԺ-ն աշխատում էր իր հանդարտ օրակարգով։ Սա թույլ չտվեց ունենալ անհրաժեշտ ծավալի հասարակական կոնսոլիդացիա։ Հետևանքն այն է, որ այս խորհրդարանը վաղուց կապ չունի լայն հասարակության, նրա տարբեր շերտերի հետ։ Ինքն իր համար խորհրդարան է։

Իշխանություններն ակնհայտ սպառված են, բայց փոփոխություններ տեղի չեն ունենում։ Սա ուղղակի գոռում է այն մասին, որ պետք է ավարտել «երեք խմբակցության» քաղաքական իրականությունը Հայաստանում։

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է՝ նոր ասելիքով, ունի այդ ասելիքը կրողներ, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։

Իսկ հիմա հարց. արդյոք հասարակությունը ներգրավվա՞ծ է որևէ հանրային-քաղաքական պրոցեսում։ Միանշանակ՝ ոչ։ Մենք հասարակությանը հեռացրել ենք իրական պրոցեսներից, ասել ենք՝ մնա մի տեղ ու սպասիր կա´մ նոր ողբերգության, կամ, եթե բախտներս բերի, փրկության։ Մենք քեզ չենք լսում, քեզնից միայն ակնկալում ենք հոծ զանգվածներ մի իքս օր, երբ քեզ ասենք։ Այդպես լուրջ գործ հնարավոր չէ անել։ Այդ պատճառով էլ հասարակությունը ո´չ իմպիչմենտի հնարավորությունից է տեղյակ, ոչ՝ արտահերթի, ոչ էլ գիտի, թե հերթական ընտրությունները երբ են լինելու։ Իրականում, իր այս վիճակով ու որակով այս խորհրդարանն իմպիչմենտի է ենթարկել հասարակությանը»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել