Submitted by H.Aslanyan on
Սերժ

Մենք ոչ միայն պետք է հետևեինք երկրի զարգացմանը, ջանքեր գործադրեինք, այլև պետք է հաշվի առնեինք աշխարհաքաղաքական իրավիճակը և մեր ազգային խնդիրները. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի դասախոսների և ունկնդիրների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

-Բարև Ձեզ, պարոն նախագահ, Ռոման Դանիելյանն եմ, Հայկական համալսարանի 4-րդ հոսքի շրջանավարտ: Պարոն նախագահ, եթե այսօր 2018 թվականի ապրիլ- մայիսյան իրադարձություններին հետադարձ հայացք գցենք, ապա, ըստ Ձեզ, ի՞նչ գործողություններ կարելի կլիներ անել ավելի վաղ փուլում, ի՞նչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կարողանայինք կանխել հայության համար նման չարաբաստիկ զարգացումները:

Սերժ Սարգսյան - Շնորհակալ եմ:  Գիտեք, ես նոր ասացի այդ հետհայաց վերլուծությունների մասին: Այդ ռետրոսպեկտիվ վերլուծությունները, կարծում եմ, միշտ օգտակար են: Հետհայաց վերլուծություններն օգտակար են և շատ դրական կողմեր ունեն, հատկապես պատմաբան-գիտնականների համար, բայց նաև շատ մի մեծ, այսպես ասած, թերություն, բացասական կողմ ունեն, որովհետև այդ վերլուծությունը միշտ սկսում է «եթե, ապա»-ով: Եթե-ն պարզն է, ապա-ն պարզ չէ, թե այդ ինչ իրադարձություններ կհաջորդեին:

Չգիտեմ, միգուցե, ես չեմ բացառում, որ կարելի էր ինչ-որ բան անել: Ես չեմ բացառում, որ, օրինակ, ճշմարտությանը մոտ են այն մարդիկ, ովքեր ասում էին` դե շուտ ձերբակալեիք: Ընդ որում, ասում են նաև այն մարդիկ, ովքեր այն ժամանակ կատեգորիկ դեմ էին կոշտ միջոցներին: Դե բայց միշտ էլ կարելի է ցանկացած քայլ քննադատել: Պարզապես ուզում եմ ասել, որ դուք ընդհանրապես հաշվի առնեք ստեղծված իրավիճակը: Մենք փորձում էինք երկիրը մի քիչ ավելի շատ ժողովրդավարացնել, քան կար: Եվ այդ ընթացքում մենք պարտադիր պետք է հաշվի առնեինք երկու շատ կարևոր հանգամանք. մենք պետք է հաշվի առնեինք այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահները երեքն էին, այդ երեքից երկուսը ներկայացնում էին Արևմուտքը: Սա մի հանգամանք, և երկրորդ հանգամանքն այն էր, որ պետք էր դա անել այնպիսի չափերով և այնքան զգույշ, որ չխաթարվի մեր երկրի ռեպուտացիան` ոչ դեպի մի կողմ և ոչ էլ դեպի մյուս կողմ:

Այն ժամանակ այսօրվա իրավիճակը չէր, ավելի ճիշտ միգուցե ոչ թե այսօրվա, որովհետև այսօրը շատ ցայտուն չէ, այլ մեկ տարվա, երկու տարի առաջվա իրավիճակը չէ, երբ ինչ այս իշխանությունները, կառավարիչներն անում էին, Արևմուտքն աչքերը փակ` միանշանակ բարձր էին գնահատում: Մենք անում էինք այնպես, որ չխաթարելով մեր դաշնակցային հարաբերությունները, չխաթարենք նաև մեր գործընկերային հարաբերությունները: Արևմուտքը մեր գործընկերն էր, Ռուսաստանի Դաշնությունը` մեր դաշնակիցը:

Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես բալանսավորման քաղաքականության, դա բալանսավորման քաղաքականություն չէ: Ընդհանրապես, կարծում եմ, որ բալանասավորման քաղաքականություն ասվածն այսօր նման է ոչ թե հավասարակշռություն պահելու լուրջ իրավիճակի հետ, այլ լարախաղացի բալանասավորում է այն ամենը, ինչ այսօր անում են այսօրվա իշխանությունները: Որովհետև արագ աջ ու ձախ անելը միայն դա է մատնանշում: Բայց, նորից եմ կրկնում, մեզ անհրաժետ էին քայլեր, որոնց շնորհիվ այդ ուղղությունները միայն օգուտ կբերեին մեր երկրին: Եվ դրա օրինակն այն է, որ մենք դարձանք ԵԱՏՄ անդամ, ինչի հաշվին այսօրվա Հայաստանի տնտեսությունը գոյատևում է, ինչի հաշվին անցյալ տարի, նախանցյալ տարի ունեցանք այդպիսի տնտեսական աճեր, բայց, ցավոք սրտի, պայմանավորված արտածին երևույթների հետ անկում է արձանագրվում…

2017 թվականին ստորագրեցինք CEPA կոչվող պայմանագիրը, որտեղ հստակ գրված էր, թե ինչպես պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Ընդ որում, այդ պայմանագիրը հաստատվեց, վավերացվեց Եվրամիության անդամ բոլոր երկրների խորհրդարաններում: Եվ հիշում եք, երբ որ Հայաստանի կառավարիչը գնացել էր Գերմանիայի Դաշնություն, Գերմանիայի վարչապետը խոսում էր ինքնորոշման մասին, չէր ասում, որ Արցախն Ադրբեջան է և վերջ, երբ որ Հայաստանի կառավարիչն այդ մասին խոսում էր: Ինչո՞ւ: Մի՞թե կարծում եք, թե Գերմանիայի Դաշնության վարչապետը չունի օգնականներ և խորհրդականներ, ովքեր իրեն կարող էին հուշել կամ իր ելույթի տեքստը ճշգրիտ գրել: Ոչ, որովհետև եթե նա այլ բան ասեր, ապա Գերմանիայի Դաշնության Ազգային ժողովում նրան ուղղակի խստորեն կքննադատեին: Ասածս այն է, որ մենք ոչ միայն պետք է հետևեինք երկրի զարգացմանը, ջանքեր գործադրեինք և այլն, այլ մենք պետք է հաշվի առնեինք և աշխարհաքաղաքական իրավիճակը, և, իհարկե, նաև մեր ազգային խնդիրները:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր