
Կիևը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման
Կիևը հունիսի 10-ի գիշերը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերը տասնյակ անօդաչու թռչող սարքեր են օգտագործել։ Հարվածների թիրախ են դարձել քաղաքի յոթ շրջանների օբյեկտները՝ Դնեպրովսկի, Դառնիցկի, Դեսնյանսկի, Օբոլոնսկի, Պոդոլսկի, Սոլոմենսկի և Շևչենկովսկի:
«Մեծ թվով անօդաչու թռչող սարքեր շարունակում են մուտք գործել մայրաքաղաք»,- ընդգծել է Կլիչկոն։
Նա հավելել է, որ հարձակումների պատճառով` հրդեհներ են բռնկվել Կիևի որոշ թաղամասերում։ Քաղաքում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունների աշխատակիցները։
Ավելացնել նոր մեկնաբանություն