
Կիևի՝ փոխզիջման գնալու անպատրաստ լինելը կարող է նրան նոր տարածքներ արժենալ. Մեդինսկի
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինան ցույց է տալիս՝ պատրաստ չէ բանակցություններին։ Նրա կարծիքով, նման մարտավարությունը կարող է վատթարացնել Կիևի իրավիճակը ներկայիս հակամարտության համատեքստում։
«Մենք խաղաղություն ենք ուզում», - Wall Street Journal-ին ասել է ռուսական բանակցային թիմի ղեկավարը՝ հավելելով, որ «եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել այլ պետությունների շահերով», «ապա ռուսական կողմը ստիպված կլինի արձագանքել»։
Մեդինսկու խոսքով՝ փոխզիջման չգնալը Ուկրաինային կարժենա մի շարք նոր տարածքներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն