
Մեդինսկու հայտարարությունը, որում Ղարաբաղը ներկայացվում է որպես վիճելի տարածք, ափսոսանք և զարմանք է առաջացնում. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՌԴ նախագահի օգնական Մեդինսկու հայտարարությանը
Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք ափսոսանք և զարմանք են առաջացնում, նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք: Զարմանալի է, որ նա նախագահի օգնական է»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ավելացնել նոր մեկնաբանություն