Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի վճիռները

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որոնցով Դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները և բավարարել է Հայաստանի ներկայացրած առարկությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որոնցով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով:

Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես, Հայաստանը բանակցել է բարեխղճորեն կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման շուրջ, և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:

Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին Դատարանի առարկայական իրավազորությանը (ratione materiae):  Մասնավորապես, Դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազրկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Դատարանը բավարարեց իր՝ ժամանակային և առարկայական իրավազորության վերաբերյալ Հայաստանի նախնական առարկությունները:  Արդյունքում, Ադրբեջանի պահանջներն ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ` Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև ենթադրյալ բնապահպանական վնասներին, մերժվեցին ամբողջությամբ։ Դատարանը նաև անդրադարձել է Հայաստանի առարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած՝ ականապատումների և պայթուցիկների վերաբերյալ պնդումներին և արձանագրել է, որ Ադրբեջանը ականապատումների վերաբերյալ առանձին պահանջ չի ներկայացրել, հետևաբար ներկայացված առարկությունը առարկայազուրկ է: Հայաստանը կվիճարկի և կապացուցի այդ պնդումների անհիմն լինելը գործի ըստ էության քննության փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

00
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կեղծ իմիջ է ստեղծում. ինչի՞ կհանգեցնի նրա «լավատեսությունը»․ «Sputnik Արմենիա»
Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին. պատգամավոր
Տեսականորեն ամեն ինչ հնարավոր եմ համարում. Դիլանյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
10
Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ հերքելով ադրբեջանական կեղծ թեզերը
Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի մնացած երկու հոդվածների վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին
ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա. Փաշինյանը՝ Ալիևի պահանջի մասին
Հայաստանն ակնկալում է, որ առաջիկա երկու տարում ավելի շատ պրոֆեսիոնալ սպաներ կմիանան զինված ուժերին. Պապիկյան
Օկուպացված 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի վճիռները
2
Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանից ստացել ենք խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրումը. դեռևս մնում են չհամաձայնեցված հարցեր. Կոստանյան
00
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ կան. Անդրանիկ Քոչարյան
Դեռ որոշում չունենք «COP29»-ին մասնակցելու հարցում. կախված է գործընթացի դինամիկայից. ԱԳ փոխնախարար
Ադրբեջանական հռետորաբանությունը «COP29»-ին ընդառաջ բավականին սրվել է. պատգամավոր